fbpx

Էս ու՞ր ենք հասել

Ժողովուրդ էս ու՞ր ենք հասել և դեպի ու՞ր ենք գնում: Օրեց օր ժամ առ ժամ դեգրադացվում ենք: Վեր բարձրանալու փոխարեն ցած ենք գլորվում: Եվ գեթ մեկ պայծառ լույս, վեր բարձրացնող աստիճան մոտակա տարիների համար չեմ տեսնում:

Այսօր նայում էի բլոգիս վերջին շաբաթվա վիճակագրությունը և տխրեցի: Չէ չկարծեք տխրեցի բլոգիս համար: Բլոգիս գործերը ամենևին էլ վատ չէ, այլ ընդհակառակը 5 ամսական բլոգի համար այն ցուցադրում է բավական հասուն արդյունքներ: Տխրեցի ուրիշ բանից: Տխրեցի նրա համար, թե ինչո՞վ է զբաղվում և ի՞նչ է հիմնականում փնտրում մեր հայ ազգը ինտերնետում:

Ահա Ձեզ եմ ներկայացնում, թե վերջին մի շաբաթում ամենաշատը հիմնականում ի՞նչ են փնտրել որոնողական համակարգերով և հայտնվել իմ բլոգում:

Ազգս ստատուսա-օդնոկլասնիկացավով է տառապում ու բուժում կարծես թե չկա:Անբուժելի վիրուս է: Եվ ամենացավալին այն է, որ որոշ մարդիկ փոխանակ փորձեն այս ցավի դեմ դեղ գտնել, ընդհակառակը իրենց կայքի կամ բլոգի տրաֆիկն են լցնում այս ցավի հաշվին: Ախր Ձեր ինչի՞ն է պետք այդպիսի լսարան, ախր չե՞ք հասկանում որ… լավ էհ, ոչինչ չեմ ուզում այլևս գրել:

Նայելուց հետո, եթե կարող եք ինձ ասեք թե ու՞ր է գնում մեր ազգը.

Իսկ ահա ինչ է ցույց տալիս Google insights-ը, թե 2011-ին ամենաշատը ի՞նչ են փնտրել Հայաստանից.

Տխուր է ազգիս վիճակը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag