Ուզո՞ւմ ես իմանալ ինչ է սպասվում քեզ մոտ ապագայում։ Մի վախեցիր, ուղղակի վստահիր քո վեցերորդ զգայարանին և ընտրիր այն փքաբլիթը, որն ամենից շատը դուրդ եկավ։ Հենց քո ընտրությունն էլ կպատմի թե ինչ սպասել մոտ ժամանակներս ճակատագրից։
Փքաբլիթ 1
Քեզ անհամբեր սպասում է հաջողությունը։ Բաց չթողնես նրան, այլապես այն կարող է երես թեքել քեզանից, եթե չօգտագործես քո շանսը։
Փքաբլիթ 2
Երբեմն օգտակար է ուղղակի թուլանալ և տրվել հոսքին։ Մի դիմադրիր բախտիդ, և այդ ժամանակ շատ հավանական է՝ այն քեզ ինչ-որ բանով կուրախացնի։
Փքաբլիթ 3
Պետք չէ հրաժարվել այն հնարավորություններից, որոնք քեզ առաջարկում է կյանքը՝ օգտագործիր դրանք լիովին։
Փքաբլիթ 4
Իսկ ահա անցյալի մեջ խորանալ պետք չէ՝ այն քեզ ետ է ձգում և չի թողնում զարգանալ։ Նայի՛ր առաջ, դեպի նպատակակետը։ Եվ իհարկե չմոռանաս երբեմն շուրջդ էլ նայել։
Փքաբլիթ 5
Քեզ շատ հաջող տարի է սպասվում։ Օգտագործիր այն բոլոր հնարավորությունները, որ քեզ կտա այս տարին։