Շատ հաճախ, երբ դժվարանում ենք այս կամ այն հարցի վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել չենք նկատում, որ Տիեզերքն արդեն իսկ մեզ հուշել է, թե ինչ պետք է անել՝ մեզ ուղղված հաղորդագրությամբ: Պարզապես պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել:
Ընտրեցի՞ք, այժմ կարդացեք համապատասխան հաղորդագրությունը․
Ժամանակն է ազատվելու այն բոլոր մտավախություններից, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ձեր հոգևոր զարգացման համար: Բացի այդ, ուշադրություն դարձրեք Ձեր շուրջը կատարվող նշաններին, քանի որ դրանք Ձեզ են փոխանցվում Աստծո կողմից: Այդ նշանները Ձեր խնդրած այն ուղեցույցներ են, որոնց օգնությամբ կկարողանաք զարգացնել Ձեր ինտուիտիվ հմտությունները:
Այս գեղեցիկ պայծառ ծաղիկը, որը հայտնի է որպես երիցուկ, տեղեկացնում է Ձեզ, որ Դուք շատ եք աշխատել, և հիմա ուրախության ու զվարճանքի ժամանակն է: Վերջերս Ձեզ հանդիպած դժվար ու տհաճ իրավիճակներն արդեն անցյալում են: Ձեր պահապան հրեշտակները տեղեկացնում են, որ այդ ամենի մասին մոռանալու և ուրախանալու ժամանակն արդեն եկել է: Պարզապես խնդրեք հրեշտակներին ուղղորդել Ձեզ դեպի զվարճանք և ուրախություն:
Վերջին ժամանակներում հնարավոր է, որ Դուք սկսել եք շատ անհանգստանալ որոշ մարդկանց կամ Ձեր կյանքում ստեղծված որոշ իրավիճակների համար: Այս գեղեցիկ արևածաղիկը հուշում է Ձեզ, որ միշտ անեք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի տեսնեք մյուսների անմեղությունը և որքան հնարավոր է շատ ներեք մարդկանց: Շատ հնարավոր է, որ այն ամենն ինչ լսել եք անհիմն խոսակցություն է ու պարզապես չի համապատասխանում ճշմարտությանը: Մինչ այս կամ այն իրավիճակի կամ հարաբերության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը համոզվեք, որ ունեք բոլոր փաստերը: Այլապես ավելի ուշ կարող եք զղջալ, եթե գործեք առանց իրականությունն իմանալու: Խնդրեք հրեշտակներին օգնել Ձեզ պարզելու իրականությունը:
Այս ծաղիկը կտանի Ձեզ դեպի հավասարակշռություն: Վերջին ժամանակներում շատ եք աշխատել: Եկել է հանգստանալու ժամանակը: Ձեզ թվում է, թե բոլորը Ձեր ուշադրության ու օգնության կարիքն ունեն: Դա կարող է վատ ազդեցություն ունենալ Ձեր առողջության վրա: Նորմալ է, եթե մի փոքր հետաձգեք Ձեր պարտականությունները: Մի փոքր ժամանակ էլ հատկացրեք Ձեր հանգստին և ամեն ինչ իր տեղը կընկնի: