fbpx

Հատուկ Ձեզ համար ստատուսասեր հայ հասարակություն

Ամենապոպուլյար բանալի բառը, որով հիմնականում google-ից մտնում են իմ բլոգ, դա “statusner” բառն է: Եվ ես ինձ ուղակի չէի ների, եթե գոնե մեկ գրառում չանեի այդ բառը առավոտից երեկո փնտրող մարդկանց համար: Այսպես.

Հարգելի ստատուսասեր հայ հասարակություն, ստատուսամոլներ և ստատուսավիրուսակիրներ: Իսկ Դուք գիտե՞ք թե որտեղից է առաջացել սոց.ցանցերում Ձեր ամենասիրած զբաղմունքը՝ ստատուսները: Ի սկզբանե, երբ դեռ աշխարհում գոյություն չունեին համակարգիչներ և նույնիսկ էլեկտրականություն (այո-այո աշխարհում այդպիսի ժամանակաշրջանել է եղել) մարդիկ գրում էին Ձեր իմացած “ստատուսները”: Իհարկե նրանք ուրիշ կերպ էին կոչվում: Նրանք դրանց անվանում էին աֆորիզմներ: Եվ իհարկե այդ “ստատուսները” բնականաբար չէին գրվում սոցիալական ցանցերում (սոցիալական ցանցը դա օրինակ Ձեր իմացած odnoklassniki-ru-ն է), այլ մագաղաթներում, թղթի վրա, գրքերում: Բայց նրանց գրած “ստատուսները” մի մեծ տարբերություն ունեին Ձեր գրած ստատուսների հետ: Այդ ստատուսները իրենց մեջ խորհուրդ, առաջարկ, մի խոսքով իմաստ էին պարունակում  (այ մարդ պատկերացնում ե՞ք, էտ մարդիկ չէին ալարում ու իրենց ուղեղները տեղին անտեղին աշխատացնում էին): Կա ևս մեկ տարբերություն նրանց և Ձեր գրած “ստատուսների” մեջ: Նրանք գրում էին ոչ տրանսլիտ (լեզվից հեչ բան չէին հասկանում):

Մի խոսքով ահա մի փոքր Ձեր սիրելի և պաշտելի ստատուսների պատմությունից:

Հ.Գ. մեկ օր էլ երևի գրառում կանեմ պոռնո, սեքս, էրոտիկա, առաջին ամուսնական գիշեր և այլ բառեր այդքան շատ որոնող մարդկանց համար: Բա մարդկանց հո հուսախաբ չե՞մ անելու :D


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հատուկ Ձեզ համար ստատուսասեր հայ հասարակություն
Բիլ Գեյթսի պատասխանը աշխարհի ամենահարուստ մարդու մասին զարմացրեց բոլորին