fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք զարդերից մեկն ու իմացեք` ինչ է ձեր ընտրությունը պատմում ձեր մասին

Փոքրիկ թեստ, որը կօգնի բացահայտել ձեր բնավորությանը բնորոշ առանձնահատկությունները:

Ընտրեք նկարում պատկերված զարդերից մեկը և կարդացեք արդյունքները.

1. Ականջօղեր

Այն ընտրողները առեղծվածային են, անկանխատեսելի և անկեղծ: Այս կանայք լսում են շրջապատի կարծիքը, բայց կարևոր որոշումների կայացման ժամանակ առաջնորդվում են բացառապես սեփական կարծիքով: Քայլում են սեփական ճանապարհով: Տղամարդիկ միշտ հետաքրքրում են այս կանանց, բայց եթե նրանք խիստ դաստիարակություն են ստացել, կարծես թաքնվում են և ցույց չեն տալիս սեփական գեղեցկության բոլոր կողմերը: Բայց հենց գալիս է ժամանակը, հիացնում են բոլորին: Հիմնականում ստեղծագործ մարդիկ են:

2. Թևնոց

Կրքոտ են, խելահեղ, չնայած առաջին հայացքից կարող են սառը մարդու տպավորություն թողնել: Հաճախ են թաքցնում զգացմունքները: Երիտասարդ տարիքում հաճախ են սիրահարվում և տուժում վստահության պատճառով: Հետագայում նրանց համար սիրահարվելը դժվար է լինում, հարկավոր է լինում արժանանալ նրանց սիրուն: Գնահատում են հավատարմությունն ու վստահելիությունը: Դավաճանությունը չեն ներում: Լավ ղեկավարներ են դառնում: Բայց ընտանեկան կյանքում միշտ զիջում են գերակայող ամուսնուն:

3. Վզնոց

Նուրբ են: Անհավական ուժ ունեն. ընդամենը մի ժպիտ, և ամբողջ աշխարհը նրանց ոտքերի տակ է: Հաճախ են օգտագործում այդ ուժը: Բարի են, կարեկցող, լավ ընկերուհիներ են, հոգեբաններ: Նրանց ուժեղ տղամարդ է հարկավոր, ով կպաշտպանի իրենց: Սակայն բարության պատճառով հաճախ են թույլ տղամարդու ընտրում և ամբողջ կյանքում հոգ տանում նրա մասին:

4. Ադամանդե մատանի

Նուրբ են և թեթև: Վառ գեղեցկություն ունեն, բայց մարդկանց գնահատում են բացառապես ներքին հատկությունների, և ոչ թե՝ գեղեցկության համար: Գրեթե յուրաքանչյուր տղամարդ երազում է ամուսնանալ հենց այսպիսի կնոջ հետ: Նրբազգաց, հրաշալի տեսք ունեցող, լավ տնտեսուհի և հրաշալի մայր… այսպիսի կինը հիացնում է տղամարդկանց:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք զարդերից մեկն ու իմացեք` ինչ է ձեր ընտրությունը պատմում ձեր մասին
«Լռել չգիտեն»: Կենդանակերպի 5 առավել շատախոս նշանները