fbpx

ԹԵՍՏ, որը կբացահայտի Ձեր բնավորության կարևոր գաղտնիքը

Շարունակում ենք զբաղվել կոկոլոգիայով: Հիմնական կոնցեպտը հետևյալն է՝ մարդիկ պատկերացնում են իրենց ամենօրյա իրավիճակներում և անսովոր դրվագներում ու պատասխանում մի քանի պարզ հարցի:

Պատասխանները մեկնաբանվում են հոգեբանության տեսանկյունից և պատմում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում տվյալ մարդը: Սա նման է Ռորշարխի թեստին, միայն մեկ տարբերությամբ՝ թանաքահետքերի փոխարեն այստեղ բառեր են:

Եվ այսպես սկսենք թեստը:

Ե՞րբ է, որ դուռը՝ բոլորովին էլ դուռ չէ

Ամեն օր չէ, որ ժամանակ եք ունենում զբոսնել մոտակա տարածքներով: Դա զբոսանք է առանց նպատակի, հնարավորություն ձգել ոտքերը, թուլացնել ուղեղը և դիտել հին ու ծանոթ տեսարժան վայրերը: Ճանապարհին, դուք, հնարավոր է՝ կանգ կառնեք հարմարավետ մի սրճարանում, կանցնեք զբոսայգով, կամ էլ նույնիսկ կկատարեկ փոքրիկ, բայց հաճելի գնումներ:

Պատկերացրեք Ձեզ քաղաքում զբոսնելիս: Հիանալի օր է և դուք հրաշալի տրամադրություն ունեք։ Դուք թեքվում եք մի փողոց, որում երբեք չեք եղել, և երբ դուք գնում եք այդ փողոցով, ապա անցնում եք մի գեղեցիկ տան մոտով: Այն մի փոքր տարբերվում է մնացածից: Դուք կանգ եք առնում, որպեսզի հիանաք այդ հիասքանչ տնով և հանկարծ նկատում եք, որ դուռը կիսաբաց է: Ինչո՞ւ: Ի՞նչ եք կարծում:

1. Տունը կողոպտում են:

2. Տանտերը մոռացել է այն փակել:

3. Տանտերը տանն է և միջանցքում, դռան մոտ մաքրություն է անում:

Պատասխաններ

Դռներն ունեն երկակի իմաստ՝ դրանք կարող են լինել անցում, բայց նաև կարող են լինել խոչընդոտ: Մասնավորաբար տան մուտքի դուռը իրենից ներկայացնում է «առաջին պաշտպանական գիծը», որը գտնվում է տանը բնակվողների և արտաքին աշխարհի անորոշության միջև: Երբ դուք բաց դուռ եք տեսնում, որը ըստ տրամաբանության պետք է որ փակ լիներ, դուք պատկերացնում եք խոցելիության սցենար և ազդեղություն արտաքին ուժերից: Ենթագիտակցական մակարդակում դա կապված է ձեր սեփական բաց լինելու մակարդակի հետ, թե որքանով կարող եք բացել ձեր թուլությունները ուրիշների առաջ:

1. Տունը կողոպտում են

Յուրաքանչյուր իրավիճակում դուք անմիջապես մտածում եք ամենավատի մասին, և այդ գիծը ձեզ մոտ շատ վառ է արտահայտվում, հատկապես երբ ինչ-որ մի բան իրոք այնպես չի գնում: Դուք շատ եք հակված խուճապի: Այդ պատճառով ոչ դուրեկան իրավիճակում կարևոր է պահպանել գլխում պարզություն և չմոռանալ սկզբում կատարել մի քանի խորը շունչ և հաշվել մինչև տասը:

2. Տանտերը մոռացել է այն փակել

Դուք մարդու այն տեսակից չեք, ում կարող են ճանապարհից շեղել ճգնաժամային իրավիճակները: Հակառակը՝ դուք այնքան թուլացած եք, որ կարող է նույնիսկ չնկատեք, որ ճգնաժամն արդեն եկել է: Սխալները, որ կատարում եք, ավելի շուտ կապված են ձեր անուշադրության հետ, քան վատ մտադրությունների, բայց վերջնական արդյունքը ձեզ համար (և ձեր շրջապատի մարդկանց համար) միևնույնն է:

3. Տանտերը տանն է և միջանցքում, դռան մոտ մաքրություն է անում

Դուք թվում եք անդրդվելի մարդ, բայց դուք նաև երբեք չեք կորցնում զգոնությունը: Այդ թուլացած զգույշության անընդհատ վիճակն էլ ձեզ վեր է ածել հասուն մարդու: Իհարկե դուք դեռևս ունեք ձեր մարդկային թուլությունները, բայց ուղղակի ի ցույց չեք դնում դրանք բոլորին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ, որը կբացահայտի Ձեր բնավորության կարևոր գաղտնիքը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամենանվիրված նշանները