fbpx

ԹԵՍՏ-ՀԱՆԵԼՈՒԿ․ Գտեք նավում գտնվող գողին

Թեստ-հանելուկ, որը կմարզի Ձեր ուշադրությունն ու տրամաբանությունը:

Չորեքշաբթի, առավոտյան ժամը 10:00: Ճապոնական նավը գտնվում է բաց ծովում: Նավապետը գնում է ցնցուղ ընդունելու՝ սեղանին թողնելով թանկարժեք մատանին և Rolex ժամացույցը: Երբ նա վերադառնում է, տեսնում է, որ իրերն անհետացել են: Նավապետը անմիջապես իր մոտ է կանչում նավի անձնակազմին և ամեն մեկին հարցնում, թե ինչով էին զբաղված վերջին 15 րոպեի ընթացքում:

Ֆիլիպինացի խոհարարը, տաք մուշտակը ուսերին, ասաց․ «Ես սառնախցում էի, միս էի ընտրում ճաշի համար»:

Հնդիկ մեխանիկը լապտերը ձեռքին ասաց․ «Ես աշխատում էի շարժիչի բաժանմունքում»:

Շրի Լանկացի նավաստին ասաց․ «Ես բարձրացել էի կայմի վրա, որպեսզի շրջեմ դրոշը, քանի որ այն սխալմամբ հակառակ էր բարձրացված»:

Բրիտանացի կապավորն ասաց․ «Ես ռադիոգրամա էի ուղարկում գլխավոր գրասենյակ այն մասին, որ մենք հաջորդ նավահանգիստ կհասնենք երեք օրից»:

Բրիտանացի նավաստին ասաց․ «Ես գիշերային հերթապահության եմ եղել, այդ պատճառով էլ հանգստանում էի իմ խցում»:

Նավապետը անմիջապես բռնում է գողին, ով ստեց նրան: Ո՞վ էր այդ գողը (Սեղմեք «Եկեք խաղանք», որպեսզի տաք պատասխանը)․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag