Նկարներից յուրաքանչյուրն ասոցացվում է հանգստի որևէ տեսակի հետ: Ձեր նախընտրած հանգստի տեսակի միջոցով Դուք կիմանաք, թե ինչպիսին է Ձեր բնավորութունը:
Այսպիսով ընտրեք ամենից հաճելի տեսարանը և մի նոր բան կբացահայտեք ինքներդ Ձեր մասին.
1.
Դուք համարձակ եք եռանդուն ու կրքոտ: Ձեզ շատ է ոգևորում այն միտքը, երբ դուր եք գալիս հակառակ սեռի ներկայացուցիչներին: Դուք միշտ հասնում եք Ձեր առջև դրված բոլոր նպատակներին: Բնույթով որսորդ եք ու սիրում եք ոչ միայն հասնել, այլ նաև տիրել: Բացի այդ, Դուք ունեք զարգացած բանականություն, ռեակցիա և ինտելեկտ:
2.
Դուք փակ ու մեկուսացած մարդու տպավորություն եք թողնում, բայց իրականում դա այդպես չէ: Ձեր մտերիմների կողքին Դուք բացվում եք Ձեր զարմանալի կողմերով: Դուք կարողանում եք հարմարվել հանգամանքներին: Նախընտրում եք չառանձնանալ ու փորձում եք ճիշտ կյանք վարել:
3.
Դուք ինքնամփոփ անձնավորություն եք ու կենտրոնացած եք Ձեր ներաշխարհի վրա: Գնահատում եք Ձեր անձնական տարածքը, հակված եք թաքցնել սեփական զգացմունքները: Ճարպիկ եք, նախաձեռնող ու խելացի: Կարողանում եք ճիշտ երկխոսություն վարել, հաղթել վեճերում ու բանավեճերում, համոզել ու վիճարկել սեփական կարծիքը: Կարողանում եք ինքներդ Ձեզ պաշտպանել, կայացած անձնավորություն եք, որը գնահատում է հարմարավետությունն ու լռությունը:
4.
Լավատես եք, երազող ու խաղաղասեր: Մարդկանց մեջ առաջին հերթին փորձում եք տեսնել ամենալավը: Վստահում եք մարդկանց: Շատ ընկերներ չունեք, բայց նրանք բոլորն էլ լավ մարդիկ են, քանի որ Դուք օժտված եք Ձեզ լավ մարդկանցով շրջապատելու յուրահատուկ տաղանդով: