fbpx

ԹԵՍՏ «կյանքի սիրահարների» համար։ Որքա՞ն քաղցր է քեզ համար քո կյանքը

Անցիր թեստը և պարզիր կամ համոզվիր, թե որքա՞ն քաղցր է քո կյանքը քեզ համար։

Ներքևում բերված նկարից ընտրիր այն քաղցրեղենը, որը հաճույքով կուտեիր, իսկ ավելի ներքևում ըստ համապատասխան թվի, կարող ես կարդալ թեստի արդյունքը։

1. Կյանքը քեզ համար այդքան էլ ստացված չէ

Հնարավոր է դու ունես այն ամենը, ինչ պետք է ունենա մարդը, բայց այնուամենայնիվ, հոգու խորքում, գիտակցում ես, որ չես հասել նրան, ինչ երազում էիր մի քանի տարի առաջ, երբ գիշերը քնելուց առաջ երազում և պլանավորում էիր քո գեղեցիկ կյանքը։ Դե ի՞նչ ասենք։ Իհարկե, ամեն ինչ քո ձեռքերում է, սակայն ինչպես ժողովուրդն է ասում. «մի կոտորիր քեզ»։ Չէ՞ որ եթե խորը մտածես՝ քո կողքին սիրող մարդիկ են, ովքեր հոգ են տանում քո մասին։ Իսկ դա ոչ բոլորն ունեն…

2. Դու ձգտում ես կատարելության

Եվ այդ ձգտումն այնքան ուժեղ է, որ խանգարում է քեզ հանգիստ ապրել։ Դու անընդհատ նայում ես կողքերդ, որպեսզի տեսնես, թե ինչպես են ապրում ուրիշները։ Եվ դա ճիշտ չէ։ Ապրիր քո կյանքով։ Ուզում ես ստեղծե՞լ, ստեղծիր, բայց երբեք մի ասա. «տեսնո՞ւմ ես ինչպիսի ավտոմեքենա ունեն նրանք, ինչպիսին է նրանց տունը, ինչպես են նրանք հագնվում…»։ Դա խանգարում է, դա չի մոտիվացնում։

3. Ինչ էլ որ կատարվի քո կյանքում, քո համար կարևորը՝ սերն է

Թեկուզ չունենաս կարողություն, թեկուզ չունենաս գեղեցիկ հագուստներ կամ այլ պարագաներ, դու միշտ ասում ես. «Փոխարենը ինձ սիրում են և ես եմ սիրում»։ Եվ իրոք, ուրիշ ի՞նչ է պետք քաղցր կյանքի համար։ Շարունակիր նույն կերպ, սակայն կյանքի ավելի շատ ձգտումներ գտնելն էլ է կարևոր։

4. Իսկական շոկոլադե կյանք, ինչպես այս կեքսը

Դու ունես գեղեցիկ կյանք, գեղեցիկ հագուստներ, գեղեցիկ պարագաներ, հնարավոր է նաև ճոխ ավտոմեքենա, ճոխ հանգիստ և ճոխ երեկույթներ։ Դու կարողանում ես քեզ մատուցել մարդկանց։ Կարողանում ես ցուցադրել, որ քո մոտ ամեն ինչ շոկոլադային է և այդ պատճառով մարդիկ քեզ նախանձում են, իսկ որոշներն էլ չեն սիրում։ Իհարկե, իրականում քո մոտ ոչ ամեն ինչն է իդեալական։ Քո սիրային կյանքը հաճախ տուժում է… Բայց շարունակիր ցույց չտալ դա քեզ չսիրողներին, այլապես նրանք միայն ուրախ կլինեն։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ԹԵՍՏ «կյանքի սիրահարների» համար։ Որքա՞ն քաղցր է քեզ համար քո կյանքը
Ֆոտոշոպի կախարդանքը. Այս աղջիկները ցույց տվեցին, թե ինչպես են մարդկանց խաբում ֆոտոշոպի օգնությամբ