Կինն ու տղամարդը լուրջ ավտովթարի են ենթարկվում։ Նրանց ավտոմեքենաները ամբողջովին ջարդուխուրդ են լինում, բայց բարեբախտաբար նրանցից ոչ մեկ բոլորովին չի վնասվում։
Գտնվելով շոկի մեջ, նրանք դուրս են գալիս ջարդոնների մեջից։ Կինը զննելով իր ավտոմեքենան, իսկ հետո իր կողքը կանգնած տղամարդուն, ասում է. «Այ քեզ բան։ Նայեք մեր ավտոմեքենաներին, դրանցից ոչինչ չի մնացել, բայց փոխարենը մեզ վրա չկա թեկուզ մի փոքրիկ քերծվածք։ Սա հաստատ ի վերուստ նշան է, որ մենք պետք է հանդիպեինք, ծանոթանանք և մինչ կյանքի վերջ միասին լինենք»։
Տղամարդը. «Երևի Դուք ճիշտ եք։ Սա նշան է Աստծու կողմից»։
Կինը. «Նայե՛ք, ևս մեկ հրաշք՝ իմ մեքենան ջարդոնի է վերածվել, իսկ մեկ շիշ գինին մնացել է անվնաս։ Աստված երևի ուզում է, որպեսզի խմենք այս գինին և նշենք մեր փրկությունը»։
Այս բառերով նա տալիս է շիշը տղամարդուն։ Տղամարդը ի նշան համաձայնության գլխով է անում, բացում է շիշը, մի քանի մեծ կում անում, իսկ հետո տալիս կնոջը։
Կինը վերցնում է շիշը, փակում այն խցանով և ետ վերադարձնում տղամարդուն։
Մի փոքր տարակուսած, տղամարդը վերցնում է շիշը և հարցնում. «Իսկ դուք մի՞թե չեք ցանկանում փորձել գինին»։
Կինը պատասխանում է. «Օ, ոչ, ես ավելի լավ է կսպասեմ ոստիկանության գալուն…»։