fbpx

Իմ երազանքների տունը. ընտրեք վայրը, որտեղ կուզեիք բնակվել, իսկ մենք կփորձենք կռահել Ձեր բնավորությունը

Տունը այն վայրն է, որ ուզում ես անընդհատ վերադառնալ։ Եվ իհարկե, ամեն մեկի համար այն յուրովի է։ Կան մարդիկ, ովքեր երազում են ծովի ափին, մեծ և սպիտակ առանձնատան մասին։ Քարե ճեմուղով, շատրվանով և գեղեցիկ ծաղկանոցով։ Իսկ կան մարդիկ, ովքեր սիրում են հասարակ, փոքրիկ և հարմարավետ տուն։ Ամեն դեպքում երազանքների տան պատկերացումներում մենք հոգի ենք դնում, այն արտացոլում է այն աշխարհը, որտեղ մեզ համար հարմարավետ է։ Այդ պատճառով հոգեբանները հաճախ են օգտագործում այս պատկերները՝ բնավորության ուսումնասիրման համար։ Փորձենք նաև մենք։

Ձեր խնդիրն է՝ ընտրել այն տունը, որում կցանկանայիք բնակվել։ Ընտրեցի՞ք։ Այժմ կարդացեք պատասխանը.

Տուն 1

Դուք բավական փակ մարդ եք, ով չի սիրում, որ իր գործերին և անձնական կյանքին խառնվում են առանց հրավերքի։ Ձեր մտքերն ու զգացմունքները փակ են վստահելի կողպեքով։ Ոչ ոք նույնիսկ չի էլ կարող կռահել, թե կյանքի որ շրջանում եք դժվարություններ ապրում, իսկ որում՝ թեթևություն։ Բանը նրանում է, որ դուք շատ եք վախենում խոցելի դառնալ։ Ասում են, մենք բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք։ Հնարավոր է երիտասարդ հասակում դուք ստիպված եք եղել տանել ստորացումներ, կանխակալ մոտեցումներ կամ միայնություն։ Եվ «այրվելով կաթով, դուք սկսեցիք փչել ջուրը»։

Տուն 2

Դուք այն մարդկանցից եք, ով ապրում է լայն բացած աչքերով։ Հիշո՞ւմ եք Ջիմ Քերիի «Միշտ ասա «այո»» ֆիլմի հերոսին, ով համաձայնվում էր յուրաքանչյուր մտահղացման և արկածախնդրության հետ։ Դուք նույնպես փորձում եք բաց չթողնել ոչ մի հնարավորություն և հստակ հավատում եք, որ պետք է շնչել միայն ամբողջ կրծքով, իսկ ապրել այնպես, որ հոգին չբորբոսնի տաղտկությունից։ Ձեզ ուժ է տալիս բնությունը, այդ պատճառով սիրում եք դուրս գալ քաղաքից դուրս ինչ-որ տեղ, որպեսզի միայնակ գտնվեք Ձեր մտքերի հետ։ Դուք գտնում եք, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում և ինչ էլ որ տեղի է ունենում՝ լավի համար է։ Հենց այդ պատճառով կարողանում եք գնահատել կյանքի յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր մարդու՝ ով գտնվում է Ձեր կողքին։ Ձեր նման մարդկանց անվանում են «Արև»։

Տուն 3

Շրջապատող մարդկանց համար դուք ավելի շուտ «բաց գիրք եք»։ Լավ իմաստով։ Դուք պահարանում չունեք կմախքներ և Ձեզ համար զզվելի է երկերեսանիությունը։ Ինչ դրսում է՝ այն էլ ներսում է։ Շատ հաճախ դուք գործում եք էմոցիաների ազդեցության տակ, որոնք թափվում են եզրերից։ Ձեր մեջ դժվար է կասկածել մանիպուլյատորի կամ քծնողի, այնպես որ մարդկանց հարմարավետ է Ձեր կողքին։ Ե՛վ ընկերական, և՛ անձնական հարաբերություններում նախընտրում եք անկեղծությունն ու ազնվությունը։ Հենց այդ պատճառով անհասկացվածության հետ հազվադեպ եք բախվում։

Տուն 4

Ձեզ մոտ է Անտոն Չեխովի միտքն այն մասին, որ մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի։ Դուք սիրում եք, երբ շրջապատված եք գեղեցիկ իրերով և սովոր եք հագնվել ճաշակով։ Ամենաթանկը Ձեզ համար՝ տպավորություն թողնելն է։ Բայց չի կարելի չգնահատել՝ այդ գործում դուք իսկական վարպետ եք։

Տուն 5

Երազո՞ւմ եք տրոպիկական բունգալոի մասին։ Դա մեզ համար բացահայտում է շատ ուղիղ, ազնիվ և ազատատենչ բնույթով մարդու։ Դուք չեք համապատասխանի մեծամասնության պահանջներին՝ հանուն ինչ-որ տեղ «+» նշան ստանալու համար կամ գնալ հեղինակավոր աշխատանքի՝ հանուն ստատուսի։ «Բոլորը վազեցին՝ ես էլ վազեցի»՝ սա Ձեր պատմությունը չէ։ Ձեզ համար կարևոր չէ շրջապատի կարծիքն ու նրանց համաձայնությունը։ Ձեր մեջ ուժեղ է անհատականությունը և դա ձեզ ուժ և խիզախություն է հաղորդում հոսանքին հակառակ ուղղությամբ լողալու համար։

Տուն 6

Եթե դուք ընտրել եք տունը անիվների վրա, ապա պատկանում եք փիլիսոփաների դասին։ Որպեսզի լինեք այնտեղ, որտեղ գտնվում եք այժմ՝ դուք երկար ճանապարհ եք անցել, ազատվելով բաներից, որոնք վնաս և ցավ են պատճառել Ձեզ։ Դուք հաճախակի Ձեզ գլոբալ հարցեր եք տալիս. «ինչո՞ւմն է կյանքի իմաստը», «ինչպե՞ս այս աշխարհը դարձնել ավելի լավը»։ Հնարավոր է այժմ դուք կանգնած եք խաչմերուկում և փորձում եք հասկանալ, թե ինչպե՞ս շարունակել ապրել։ Դուք փորձում եք ապրել այնպես, որպեսզի հոգով ոչ մի կերպ չկապնվեք նյութականի հետ։ Շուտով Ձեր կյանքում փոփոխություններ կլինեն և դուք տեսնում եք դա հորիզոնում, բայց այնուամենայնիվ հաճույք եք ստանում դեպի այդ կետ ճանապարհից։ Նաև հավատում եք, որ դեպի աստղեր ճանապարհը հնարավոր չէ, որ ուղիղ լինի։ Այն քարքարոտ է և խոչընդոտներով լի։ Եվ երջանկությանը պետք է արժանանալ։

Ինչպես գրել է Սեսիլյա Ահերնը. «Տունը՝ վայր չէ, այլ հոգեվիճակ»։ Կարողացա՞նք արդյոք զգալ Ձեր հոգեվիճակը։ Կիսվեք մեկնաբանություններում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Իմ երազանքների տունը. ընտրեք վայրը, որտեղ կուզեիք բնակվել, իսկ մենք կփորձենք կռահել Ձեր բնավորությունը
Ինչպես վերացնել սառնարանի տհաճ հոտը (տեսանյութ)