fbpx

ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ. Ինքնասեր իմաստության մասին

Ինքնասիրության և դրա դրսևորումների մասին…

Մրջյունն ինքնին իմաստուն արարած է, բայց այգում կամ բանջարանոցում՝ վնասակար: Ճիշտ այդպես էլ չափազանց ինքնասեր մարդիկ վնաս են հասցնում հասարակությանը: Ընտրիր խելամիտ հավասարակշռությունը ինքնասիրության և հասարակական պարտքի միջև. քեզ հավատարիմ եղիր այնքան, որ հավատարմադրուժ չգտնվես ուրիշների, հատկապես արքայի ու հայրենիքի հանդեպ: Սեփական անձը մարդկային ձգտումների համար ողորմելի նպատակ է և ամբողջովին գետնաքարշ: Քանզի միայն երկիրն է հաստատուն ամրակցված սեփական կենտրոնին, մինչդեռ երկնքին ազգակից բոլոր մարմինները պտույտ են գործում այլ մարմինների շուրջ՝ նրանց օգուտ բերելով…

Եսասեր իմաստնությունն եղկելի է իր բոլոր տարատեսակներով: Դա փլուզվելու դատապարտված տունը լքող առնետների իմաստնությունն է. փորսուղին իր իսկ բնից դուրս քշող աղվեսի իմաստնությունը, կոկորդիլոսի իմաստնությունը, որն արցունք է թափում իր զոհին խժռելուց առաջ: Նկատենք, սակայն, որ նրանք, ում Ցիցերոնը «Պոմպեոսի» մասին հիշելիս անվանում էր sui amantes, sine rivali (իրեն սիրահարված և մրցակից չճանաչող- լատ.), հաճախ դժբախտ են լինում, հանուն իրենց ամեն ինչ զոհաբերելով՝ հենց իրենք են վերջիվերջո զոհը դառնում փոփոխական ֆորտունայի, որն իրենց եսասեր իմաստնությամբ ջանում էին տեղում գամված պահել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ. Ինքնասեր իմաստության մասին
Կարևոր քրիստոնեական տեղեկություններ, որոնք ցանկալի է իմանալ (տեսանյութ)