fbpx

Ավտո 2017 ԹՈՓ-10 ամենասպասվող նորույթները

Եվ այսպես, ի՞նչ նորություններ են սպասվում 2017 թվականին ավտոաշխարհում.

1. Apple iMove

Կդառնա՞ Apple-ը նույնքան հաջողակ անվարորդ ավտոմեքենաների արտադրության ոլորտում, ինչպես մնացած իր ոլորտներում: Դա կիմանանք արդեն այս տարի՝ 2017թ., իսկ միգուցե մի փոքր ավելի ուշ: Հուսանք, որ շուտով IT հսկան թույլ կտա գնահատել Titan պրոյեկտում հավաքված լավագույն նախագծողների ստեղծագործությունը:

2. BMW M2

Նոր M2-ը 2017 թվականին թողարկվել է որպես կուպե: Այն ունի 400 ձիաուժանոց հզոր շարժիչ: Նախորդ տարվա մոդելը հասցրել է մեծ իրարանցում առաջացնել: Մեծ է հավանականությունը, որ «Տարվա լավագույն ավտոմեքենա» տիտղոսը 2017-ին բաժին կհասնի BMW-ին:

3. 2017 Jaguar F-Pace

Փորձագետները Jaguar-ի այս կրոսովերին խոստանում են մեծ ապագա, նաև ընկերության մոդելային շարքի դրոշակակրի դեր: Տեսնենք ինչպե՞ս կլինի: Ամենայն հավանականությամբ նրանք իզուր չէ, որ այդպես են կարծում:

4. Lincoln Continental

Նոր ավտոմեքենա՝ Bently-ի հեշտ ճանաչվող «դիմագծերով»: Դրանք հրաշալի և ներդաշնակ կերպով միահյուսվել են «լինկոլնական» դիզայնի հետ: Գնահատողները ուրախ կլինեն:

5. Toyota Supra

Սպորտային, բայց նույն ժամանակ գնային առումով զարմանալիորեն հասանելի նոր Toyota Supra: Ճապոնական (և ոչ միայն) ավտոմեքենաների սիրահարները կգնահատեն:

6. Tesla Model III

Իրականում «երեքնոցը» կլինի 4-րդ ավտոմեքենան՝ արտադրված Tesla-ի կողմից: Բոլոր երկրպագուները կուրախանան այն առումով, որ նոր ավտոմեքենայի ձեռքբերման բյուջեն զգալիորեն կկրճատվի: Ընդորում այդ ամենի հետ նրանք կստանան Tesla-ի սովորական բնութագրերը, իսկ լիցքավորումների արանքում մեքենայի վազքը կկազմի 320 կմ:

7. Volvo XC90

Մինչ անվարորդ ավտոմեքենաներ արտադրողները մտածում են իրենց ավտոմեքենայի թողարկման ամսաթիվը՝ Volvo նախագծողները գործում են: Ավտոմեքենան կթողարկվի 2017 թվականին:

8. Ford GT

2017 թվականի նոր, գեղեցկադեմ ֆորդը կարժենա 350 000 ԱՄՆ դոլար: Բոլորովին նոր դիզայնը դուր կգա երկրպագուներին: 600 ձիաուժ սուպերշարժիչն ու նոր բնութագրերը նույնպես կհիացնեն:

9. Chevrolet Bolt

Ավտոմեքենայի գինը կմնա նախկին գնային մակարդակում՝ 30 000 ԱՄՆ դոլար: Լիցքավորման արանքում այս էլեկտրամեքենայի վազքը նույնպես կուրախացնի՝ այն կլինի 321 կմ-ից ոչ քիչ:

10. Acura NSX

Այս ավտոմեքենայի կոնցեպտը ներկայացվել էր շատ վաղուց: Եվ ահա անակնկալ՝ Acura NSX-ը արդեն 2017-ին կուրախացնի մեզ: 6 մխոց, 600 ձիաուժանոց շարժիչը ստեղծվել է հատուկ այս ավտոմեքենայի համար: Նաև այն ունի սուպերամուր և թեթև ալյումինե իրան: Ավտոմեքենան հարմար կլինի ինչպես ամենօրյա տեղաշարժերի համար, այնպես էլ հեռավոր ուղևորությունների համար:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ավտո 2017 ԹՈՓ-10 ամենասպասվող նորույթները
Մրցանակաբաշխությունը ինձ համար ավարտվեց: Շնորհակալություն բոլորին