Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ապրիլի 24-ին, գոտու վրա «1915» գրությամբ, հաղթել է Յոնի Պերեսի հետ մենամարտում և տիրացել IBO վարկածով չեմպիոնի կոչմանը` թեթևագույն քաշում:
Հաղթանակից հետո Դարչինյանը հարցազրույցում պատմել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին և ընդգծել այդ տարեթվի կարևորությունը Հայաստանի պատմության մեջ: Բռնցքամարտիկը իր հարցազրույցն ավարտել է հայերենով. «Հայաստան, ես գալիս եմ»,- գրում է «Ասպարեզը»:
Նշենք, որ 35-ամյա Վիկ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 35 հաղթանակ (27-ը նոկաուտով), 3 պարտություն և մեկ` ոչ-ոքի:
Ներկայացնում ենք մենամարտի տեսագրությունը` Շանթ հեռուստաընկերության մեկնաբանությամբ:
Աղբյուրը՝ http://news.am