fbpx

Ու կրկին աշխարհի ամենա-ամենաները։ Հետաքրքրաշարժ փաստեր

Շարունակում ենք ներկայացնել Ձեզ հետաքրքրաշարժ փաստեր աշխարհի ամենա-ամենաների մասին։

Աշխարհի ամենամեծ ծառը

Աշխարհի ամենամեծ ծառը «Գեներալ Շերմանն» է, որը գտնվում է ԱՄՆ-ի «Սեկվոյա» ազգային պարկում՝ Սիերա Նևադա սարերում:

Հսկայական ծառի բարձրությունը 83 մ է, բնի պտույտի երկարությունը 24 մ է, պսակի պտույտի երկարությունը՝ 33 մ:

Այս բույսը կրում է քաղաքացիական պատերազմի հերոս գեներալ Ուիլյամ Շերմանի անունը:

 Աշխարհի ամենամեծ հոտավետ ծաղիկը

Amorphophallus titanum-ը աշխարհի ամենամեծ հոտավետ ծաղիկն է, որը գտնվում է Ինդոնեզիայում: Առաջին անգամ ծաղկել է 1878թ-ին Սումատրա կղզում:

Այս ծաղկի բույրն ամենևին էլ հաճելի չէ. ծաղկի մոտ գտնվելիս մարդիկ զգում են հոտած ձկան և փտած սննդամթերքի հոտ: Այդ  հոտը ձգում է միջատներին և նա սնվում է միջատներով:

Այս բույսը ծաղկում է 10 տարին մեկ անգամ: Ծաղկելու օրը մեծ տոնախմբությամբ է նշվում Ինդոնեզիայում:

Ծաղկելու ժամանակ ծաղկի բարձությունը հասնում է 2.5 մետրի, տերևների երկարությունը՝ 6 մետրի:

Աշխարհի ամենամեծ մեդուզան

Աշխարհի ամենամեծ մեդուզան Ցիանեան է: Մեդուզան ապրում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում: Շատ գիտնականներ գտնում են, որ կենդանին կարող է ապրել նաև ավելի տաք ջրում, բայց նրա չափերը պետք է լինեն ավելի փոքր: Ամենամեծ մեդուզան աշխարհում հայտնի է դարձել 1870թ.: Նրան գտել են Հյուսիսային Ամերիկայում: Մեդուզան թունավոր է և գիշատիչ, ուստի մարդիկ որսի մենակ չեն գնում: Մեդուզայի թույնն այրում է մարդկանց, իսկ ցավը տևում է 8 ժամից ոչ ավել:

 Աշխարհի ամենամեծ սարդը

Աշխարհի ամենամեծ սարդը Տերաֆոզա Բլոնդ անվամբ մորմն է: Միջինում հսկա մորմերը կարող են հասնել մինչև 25 սմ-ի, մարմնի երկարությունը՝ մոտ 10 սմ-ի:

Այս մորմերը՝ սարդ թռչնակերը,  հիմնականում սնվում են գորտերով, մողեսներով, մկներով, ինչպես նաև ոչ մեծ օձերով: Այս տեսակը տարածված է Հյուսիսային Բրազիլիայում, Գայանայում, Սուրինամում և Վենեսուելայում: Իրենց կացարանը նման է մեծ փոսի` պատված սարդոստայնի հաստ շերտով:

 Աշխարհի ամենափոքր գորտը

Պապուա Նոր Գվինեայի մերձարևադարձային անտառների ուսումնասիրությամբ զբաղվող արշավախմբի ամերիկյան գիտնականները հայտնաբերել են գիտությանը մինչ այժմ հայտնի գորտերից ամենափոքրերին:

PLOS ONE գիտական ամսագրի հոդվածում հաղորդվում է, որ հայտնաբերված գորտերը Paedophryne amauensis և Paedophryne տեսակի են: Նրանց երկարությունը 7,7 և 8 մմ է:

Դրանք ոչ միայն աշխարհի ամենափոքր գորտերն են, այլև ամենափոքր ողնաշարավորները: Մինչ այժմ ամենափոքր ողնաշարավոր կենդանին ինդոնեզիական Paedocypris progenetica ձկնիկն էր, որի չափերը չեն անցնում 7,9 մմ-ը:

Այդ գորտերն առավելապես բնակվում են մերձարևադարձային անտառների թափված տերևների կույտերում: Միկրոսկոպիկ գորտերին հաջողվել է գտնել նրանց արձակած հազիվ լսելի ձայների շնորհիվ: Հետազոտողները կարծում են, որ այդ արարածները կենսաբանական շեղումներ չեն, այլ ավելի վաղ չարձանագրված էկոլոգիական տեսակ:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ու կրկին աշխարհի ամենա-ամենաները։ Հետաքրքրաշարժ փաստեր
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջացի կնոջ հեռախոսազրույցը. դիակները փայտերի պես լցնում են մեքենաները