Արդեն մի քանի ժամից կկայանա այս տարվա առաջին Էլ-կլասիկոն կամ Ռեալ-Բարսա հակամարտությունը: Ինչպես հայտնի է այս տարի կկայանա 4 Էլ-կլասիկո: Այնպես է ստացվել որ այս թիմերը կհանդիպեն իրար հետ մի քանի օրվա ընթացքում 4 անգամ:
Ամենակարևոր ֆուտբոլային հակամարտություններից մեկը՝ ոչ միայն Իսպանիայի համար, այլ ամբողջ աշխարհի.
Ռեալն ընդեմ Բարսելոնայի
Մոուրինյոն ընդեմ Գվարդիոլայի
Ռոնալդուն ընդեմ Մեսիի
Լինելով Ռեալի ֆան հիմա չեմ փորձի կանխագուշակումներ անելու: Բայց արդարության համար ասենք, որ Բարսելոնան իսպանական պրեմիեր լիգայում շատ է պոկվել Ռեալից և հավանականությունը որ Ռեալը կխլի այս տարվա չեմպիոնությունը Բարսելոնայից շատ քիչ է: Ռեալի գլխավոր նպատակը պետք է լինի մի քանի օրից Վալենսիայում կայանալիք Էլ-կլասիկոն՝ Արքայական գավաթի եզրափակիչը և չեմպիոնների լիգայից Բարսելոնային դուրս մղելը:
Իսկ մի քանի ժամից կայանալիք հանդիպումը կարող է լինել լավ ուժերի փորձարկում: Չնայած ոչ մեկ երևի չի կասկածում, որ Բարսելոնայի համար շատ դժվար է լինելու, որովհետև Ռեալը խաղում է սեփական հարկի տակ, Ռեալը այժմ շատ անգամ հզոր է, քան անցած հանդիպման ժամանակ, որտեղ Բարսելոնան 5-0 պարտության մատնեց Ռեալին և ի վերջո սեփական երկրպագուների աջակցությունը:
Աղյուսակում Ձեզ եմ ներկայացնում Էլ-Կլասիկոյի պատմության մեջ երկու թիմերի իրար հետ պայքարի ցուցանիշները.
Թիմը | Խաղերի թիվ | Հաղթանակ | ոչոքի | խփած գոլեր |
---|---|---|---|---|
«Ռեալ Մադրիդ» | 209 | 65 | 42 | 262 |
«Բարսելոնա» | 209 | 68 | 42 | 250 |
Ինչևէ մեզ այսօր սպասում է ֆուտբոլային մի մեծ տոն՝ ԷԼ ԿԼԱՍԻԿՈ