fbpx

Մարդուն անպայման մարդ է հարկավոր

Այլապես ինչի՞ համար է այս երկինքը և օրինակ թիթեռները…

Որպեսզի նրա հետ փոքրիկ բաժակներով խմես դառը սուրճ, կարելի է նույնիսկ վարսակի ալյուրով պատրաստված թխվածքաբլիթներով կամ էլ պսպղուն թղթի մեջ փաթաթված կոնֆետով, իսկ հետո երբեմն շրթունքներին փշուրներ են մնում:

Որպեսզի նստել եզրապատնեշին՝ կախելով ծիծաղելի կեդերով ջինսե ոտքերը և խոսել ինչ-որ կարևոր բանի մասին, օրինակ ջրափոսերում բենզինի առաջացած ծիածանի մասին:

Որպեսզի անմիջապես բաժանվելուց հինգ րոպե հետո զանգել և հարցնել. «Դե ի՞նչ, ո՞նց են գործերը»: Եվ սարսափելի հանգստանալ, երբ նա ասի. «Ամեն ինչ կարգին է»:

Որպեսզի պատմել այն մասին, որ փողոցում անձրև է և ընդհանրապես՝ շուտով աշուն է, իսկ ամառանոցում խնձորները կորչում են, ափսոս է:

Որպեսզի երբեմն ձեռք-ձեռքի բռնել, որովհետև դա շատ կարևոր է՝ ձեռք-ձեռքի բռնել:

Որպեսզի ուղղել նրա խառնված սանրվածքը՝ կարծես թե դու դրա իրավունքն ունես և հասկանալ, որ այո, դրա իրավունքն ունես:

Որպեսզի նա քեզ ժպտա ոչ այն պատճառով որ ծիծաղելի է, այլ որովհետև ուզում է ժպտալ քեզ, որովհետև դրանից ջերմանում է:

Որպեսզի քեզ երբեմն ծածկեն բրդե ծածկոցով՝ չէ, դու իհարկե ինքդ էլ դա կարող ես անել, սակայն դա լրիվ ուրիշ է և այդպես հետաքրքիր չէ:

Որպեսզի քեզ համար անհանգստանան, որովհետև դու գնացել ես առանց անձրևանոց, իսկ դրսում ամպամած է: Եվ անհանգստանալ ի պատասխան. ինչո՞ւ չհագավ տաք սվիտերը:

Որպեսզի երբ նրա համար ցավոտ է, քեզ համար նույնպես ցավոտ լինի, բայց ոչ այն պատճառով, որ քեզ դուր է գալիս, որ ցավում է, այլ այն պատճառով, որ նրա համար ցավոտ է, խեղճ:

Որպեսզի երբեմն փքեցնել շուրթերդ և ձևացնել իբր նեղացած ես, իսկ հետո բարիշել՝ և մի անգամից այնքան լավ է…

Որպեսզի ծիծաղել այն բանի վրա, թե ինչպես է նա մռթմրթում, երբ երրորդ անգամ է արդեն փորձում կապել այդ գրողի տարած փողկապը:

Որպեսզի գտնել ինչ-որ գեղեցիկ և պետքական սունկ և բոլորին պատմել, որ դա միասին եք գտել և բոլորը կհասկանան, որ դուք ունեք մեկմեկու:

Որպեսզի երկար-երկար վիճել, թե վերջապես ո՞վ է աղբը թափելու և չթափել ընդհանրապես, որովհետև այն ձեզ, սկզբունքորեն չի խանգարում, իսկ վիճում էիք, որովհետև մնացած ամեն ինչում համամիտ եք իրար հետ:

Որպեսզի նայել նրան նրբորեն, երբ նա տանը ինչ-որ բան է նորոգում:

Որպեսզի նա հանկարծ մոռանա կաթ գնել, իսկ դու նույնիսկ չբարկանաս դրանից՝ ձեր ինչի՞ն է պետք կաթը:

Որպեսզի տխրել, երբ երկար՝ մի ամբողջ ժամ չեք տեսնվել, իսկ հետո հանդիպել և համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Նույնիսկ անցորդներն են գեղեցկացել:

Մարդուն անպայման մարդ է հարկավոր: Այլապես ինչի՞ համար է այս երկինքը և օրինակ թիթեռները…

Հեղինակ՝  d-eva-chka

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մարդուն անպայման մարդ է հարկավոր
8 բան, որոնց համար կզղջանք արդեն 10 տարուց