Երբ ընտանիքում երեխա է ծնվում, ծնողները աչք չեն շեղում իրենց հրաշքից, փորձելով տեսնել ամեն մի ծալքը։ Իսկ ահա, նորածինները՝ այդքան լավ չեն տեսնում, որքան մենք, մեծերս ենք պատկերացնում։
Բժիշկ Ռոմեշ Անգունավելան, համատեղ բրիտանական աչքի կլինիկայի հետ որոշել են ցուցադրել ինչպիսի տեսք ունի աշխարհը երեխայի աչքերով՝ կյանքի առաջին տարում։
Պարզվում է, առաջին օրերը նորածինները տեսնում են ընդամենը լղոզված սև-սպիտակ պատկեր։ Ամսե ամիս տեսողությունը լավանում է և երեք ամսից երեխան արդեն կարողանում է տարբերել ծնողների դեմքերը, աշխարհը դառնում է ավելի վառ և գունեղ։ Տեսողությունն ամբողջապես ձևավորվում է մոտավորապես երկու տարեկանում՝ հենց այն ժամանակ, երբ երեխաները հետաքրքրությամբ ձգտում են ճանաչել աշխարհը։
Ահա, բնության հրաշքը։
Աղբյուրը՝ adme.ru