fbpx

Հետաքրքիր եք դուք մարդիկ…

Մի փոքր մարդկային էության և ցանկությունների պարադոքսի մասին։

Այս տողերը խորհելու տեղիք են տալիս…

…Այցելում եք կինոդահլիճներ. ձեր առաջ դնում են համեմված ու փաթեթավորված, անտուն, լքված ու քաղցած մարդու կյանքի մասին մի «շոու»… Ծակ սրտով ու լիքը գրպանով, դատարկ հոգով ու լիքը ստամոքսով լա՜ց եք լինում՝ «անարդար է կյանքը մարդկանց հանդեպ» ստատուսով ու չեք էլ նկատում. որ նույն կինոդահլիճի պատի տակ, քրտնահոտ դիպլոմը ձեռքներին, կուչ են եկել իրական ֆիլմի իրական հերոսներ…

Ստեղծում եք ծխախոտ, հետո վրան մեծ ու խրատական տոնով արգելում ծխելը. «օդը մի՛ աղտոտեք»… Ասե՛ք ինձ, խնդրեմ, ծխախոտի ծու՞խն է ավելի թունավոր, թե՞ ծխախոտագործի սենյակի դռան վրա ծխելն արգելող նշան կախողի «հումորը»…

Մոմ լինելով, երբ վառված եք, քննադատում եք լամպերին… իսկ հանգչելիս լա՜մպ եք փնտրում…

Անխնա հատում եք ծառերը, հետո դրանցով կտավներ սարքում, վրան նկարում գեղեցիկ անտառներ, տանում ցուցահանդես ու… Հիանու՜մ…

Պայքար եք ցանում ամենուր ու… կերակրում ագռավներին…

Դուք ամբիոններից խոսում եք միկրոֆոնով… քարոզում եք ազատությու՜ն… մինչ փողկապով ձեզ կապել են… Աթոռներում բանտարկել…

Մարում եք լույսերն ու բողոքում խավարից:

Ծաղկի տեղ ձեր սահմանի ցիցն եք ցանում հետո նստում ու դարդ անում՝ «այդ ինչպե՞ս է՝ մեղու ունենք, մեղր չկա»…

Երեխայի ուղեղը դնում եք թղթի մեջ ու նետում աղբարկղը. «քննատոմսի հարցը լուծվե՜ց»… Տարիներ անց այդ երեխան այդ նույն՝ ձեր նմանների աղբարկղն է դատարկում ու ձեր տված գումարը….ՎԱՍՏԱԿՈՒՄ…

Հետաքրքիր ենք մենք Մարդիկ…

Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Հետաքրքիր եք դուք մարդիկ…
Կենդանակերպի նշանների վարկանիշը․ Հրեշտակներից մինչև սատանա