fbpx

Մահացու վնասվածքներ մեծ սպորտում

Երբ խոսքը գնում է հանկարծակի մահվան կամ ծանր մարմնական վնասվածքների մասին, ապա չենք կարող չնշել մեզ հայտնի ողբերգական իրադարձությունները մեծ սպորտում: Երբ քո աշխատանքը սպանում է քեզ, կամ սպանում է քեզ այն, ինչը շատ ես սիրում. այս կարգախոսն է կրում այն ինչը ուզում եմ ներկայացնել Ձեզ այսօր: Ձեզ կներկայացնեմ մի քանի ողբերգական դրվագներ մեծ սպորտից:

Անդրեա Անտոնելի, մոտոցիկլավար

andrea_antonelli

Կյանքդ գտնվում է երկու անիվների վրա, երբ դու մոտոցիկլավար ես: Այս դեպքում մեծ արագության տակ մի փոքր անճշտությունը կարող է բերել ծանր վնասվածքի, և վերջապես, մահվան:

2013 թվականին, ուժեղ անձրևի պարագայում, միևնույնն է անցկացվեց Մոտոցիկլավարների ԱԱ-ի Մոսկովյան փուլը, որը ինչպես հետագայում պարզվեց ճակատագրական էր իտալացի մոտոցիկլավար Անդրեյա Անտոնելլիի համար: Մեծ արագություն, անձրև. իտալացին չի կարողանում պահել հավասարակշռությունը և ընկնում է մոտոցիկլետից: Ընկնելուց հետո նրան են հարվածում ետևից ընթացող մոտոցիկլները։ Նրան ծանր վնասվածքով տեղափոխում են հիվանդանոց, սակայն բժիշկները ոչինչ անել չեն կարողանում: Կազմակերպիչների մեծ սխալի արդյունքում իտալացին մահանում է: Այս դեպքից հետո պաշտոնապես արգելվում է նմանատիպ մրցաշարեր կազմակերպել անձրևոտ օրերին:

*Ուշադրություն տեսանյութը խորհուրդ չի տրվում դիտել նյարդերից թույլ մարդկանց, երեխաներին և հղի կանանց

https://youtu.be/hDZuc5AxR1U

Վլադիմիր Լադիժենսկի, ռուս լողորդ

1-4

Բարձր ջերմաստիճանը կարող է սպանել նաև նրանց, ովքեր թեթև են տանում դա: Շոկային պատմությունը տեղի է ունեցել 2011 թվականին: Սպորտային լողավազանում հաղթող էր ճանաչվում այն մասնակիցը, ով առավելագույնս կարող էր դիմանալ բարձր ջերմաստիճանին: Նման մրցումները, սովորաբար, անցկացվում են բժշկական մեծ ուշադրության պայմաններում: Սակայն այդ օրը բժիշկները իրենց գործը մեղմ ասած վատ էին կատարել. ՌԴ-ն ներկայացնող Վ.Լադիժենսկին մահանում է հենց բժիշկների աչքի առջև: Ուրախ չեր կարող լինել նաև առաջինը վերջնագծին հասած մասնակից Տիմո Կաուկոնեն, ով դուրս էր բերվել լողավազանից անգիտակից վիճակում և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:

Ֆրանսիս Կրիպպեն, լողորդ, ԱՄՆ

crippen_franb

Եղանակային պայմանները միշտ գլխացավանք են հանդիսանում կազմակերպիչների համար մեծ սպորտում: ԱՄՆ լողի վեցակի չեմպիոն Ֆ. Կրիպպենը մահացել է սրտի կաթվածից 2010 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում, որը անցկացվում էր Օմանի Ծոցում (Հնդկական օվկիանոսի ծովածոցերից):

Կազմակերպիչները զարմանալիորեն եզրափակիչ փուլը անցկացնում են առավոտյան ժամը 10-ին, երբ օդի ջերմաստիճանը 40 աստիճան էր, իսկ ջրինը՝ 31: Չեմպիոնը չդիմանալով բարձր ճնշմանը մահանում է, իսկ նրա անշնչացած մարմինը փրկարարները գտնում են 2 ժամ անց:

Վլադիմիր Սմիրնով, սուսերամարտիկ

vladimir-smirnov_14321075861309250312

Այսօր սուսերամարտը կարելի է համարել ամենաանվտանգ սպորտաձևերից մեկը: Նորարար պաշտպանիչ հարմարանքները ցույց են տալիս, որ այնպիսի դեպքեր ինչպիսին, օրինակ, 1982-ին տեղի ունեցածն էր Սմիրնովի հետ, ով մահացել է մրցակից սուսերամարտիկի մահացու հարվածից, այլևս չեն կրկնվի: Սակայն, երբ խոսքը գնում է անվտանգության աշխատակիցների անփութության մասին, չի կարելի բացառել ողբերկական դեպքերը: Այդպիսի դեպք տեղի է ունեցել նաև 2004-ին, երբ 16 ամյա մարզիկը տեղում մահացել է հարվածից: Ինչպես հետագայում պարզվել է, անվտանգության աշխատակիցների անփութույան պատճառով հագուստի վրա եղել է հատված, որը բոլորովին պաշտպանված չի եղել, մարզիկը հարված ստանալով միջմկանային գոտում տեղում մահացել է:

Շնորհակալություն ուշադրության համար: Ամեն դեպքում, սիրեք այն, ինչով զբաղվում եք:

Հրապարակման ներկայացրեց՝ Արտյոմ Սարգսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մահացու վնասվածքներ մեծ սպորտում
Խելահեղ գիտական փորձարկում գնդաշղթայով (վիդեո)