Մենք վստահ ենք, որ մարդիկ միշտ ավելի խելացի կլինեն, քան մեքենաները: Եկեք ապացուցենք դա միասին:
Համակարգչային կուրսերում երբեմն բերում են հանելուկ, որը կարող է լուծել մարդը, բայց չի կարող առայժմ լուծել և ոչ մի մեքենա: Ահա այն:
Քանի տարեկան են երեք քույրերը, եթե.
- նրանց տարիքների բազմապատկումից ստացվում է 36:
- Նրանց տարիքների գումարումից ստացվում է 13:
- Մեծ քույրը շիկահեր է:
Արդեն գլխի՞ ընկաք:
Պատասխան
Նրանց տարիքների բազմապատկումից ստացվում է 36: Նշանակում է դա այս 8 գործողություններից որևէ մեկն է.
36 = 2 × 3 × 6, այս թվերի գումարումից ստացվում է 11:
36 = 2 × 2 × 9, այս թվերի գումարումից ստացվում է 13:
36 = 4 × 9 × 1, այս թվերի գումարումից ստացվում է 14:
36 = 4 × 3 × 3, այս թվերի գումարումից ստացվում է 10:
36 = 18 × 2 × 1, այս թվերի գումարումից ստացվում է 21:
36 = 12 × 3 × 1, այս թվերի գումարումից ստացվում է 16:
36 = 6 × 6 × 1, այս թվերի գումարումից ստացվում է 13:
36 = 36 × 1 × 1, այս թվերի գումարումից ստացվում է 38:
Մնում է պատասխանի երկու տարբերակ: Քանի որ 2 + 2 + 9 հավասար է 13 և 6 + 6 + 1-ը՝ նույնպես: Դիտողությունը, որ մեծ քույրը շիկահեր է՝ թույլ է տալիս իմանալ, որ կա մեծ քույր, որը չունի երկվորյակ: Եվ այսպես, մեզ համապատասխանում է 1-ին տարբերակը: Լուծում. երեք քույր՝ մեծը 9 տարեկան և 2 տարեկան երկվորյակ քույրեր:
Աղբյուրը՝ adme.ru