fbpx

Առակ. Վիլյամ Սարոյան «Կնոջ մազը երկար է, խելքը` կարճ»

Մի մարդ ժամերով աղեղը տանում-բերում էր մեկ լարանի թավջութակին՝ մատը միշտ միևնույն տեղում պահելով։ Սրա կինն էլ մոտ յոթ ամիս համբերելով այս միալար նվվոցին, սպասում էր կամ՝ ամուսինը մեռնի, կամ էլ թավջութակը փչանա, և իր հոգին ազատվի, պրծնի նրանից։ Եվ քանի որ այս բաղձալի բաներից ոչ մեկը չէր կատարվում, կինը մի երեկո ասաց շատ խոնարհաբար:

Մի բան, որ շատ անսովոր է, բայց կարող եք չկասկածել սիրելի ամուսնյակս, ինչքան տեսել եմ, այդ հրաշալի գործիքը չորս լարով է, և նվագողները անընդհատ խաղացնում են իրենց մատները։ Ամուսինը մի պահ դադարում է նվագել, մտախոհ նայում է կնոջը և գլուխը թափահարելով ասում. Ախր ճիշտ են ասում, է… Կնոջ մազը երկար է, խելքը՝ կարճ:  Իհարկե, մյուս երաժիշտները կխաղացնեն իրենց մատները։ Ախր նրանք ճիշտ տեղը չեն գտել, խելոք… Իսկ ես, վաղուց արդեն գտել եմ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Առակ. Վիլյամ Սարոյան «Կնոջ մազը երկար է, խելքը` կարճ»
Մի ալարեք՝ կարդացեք