Ամենայն հավանականությամբ բոլորդ էլ տեսած կլինեք երևակայության մեջ չտեղավորվող կարճ տեսանյութեր, որոնք դիտելուց հետո հարց է ծագում՝ սա խաբկա՞նք է, թե՞ կախարդանք: Այդ տեսանյութերի հեղինակն է ամերիկացի 26 ամյա Զակ Քինգը՝ թվային մոնտաժի հանճար և կախարդ:
Այս տաղանդավոր տղան իր առաջին ֆիլմը նկարահանել է դեռևս 7 տարեկանում՝ սովորական տեսախցիկով, իսկ 14 տարեկանում նա ձեռք բերեց պրոֆեսիոնալ տեխնիկա: Այդ ժամանակից ի վեր, նա զբաղվում է, ինչպես նա է անվանում, «թվային աճպարարությամբ»: Եվ չնայած Զակը ընդամենը 26 տարեկան է, նա ճանաչված ռեժիսոր է և բազմաթիվ մրցանակների դափնեկիր, իսկ ինտերնետ օգտատերերի համար նա իսկական կախարդ է: