Մի քանի հետաքրքիր փաստ ժպիտի մասին.
1. Իսկ դուք գիտեի՞ք, որ ժպիտը վարակիչ է: Ժպտացեք դիմացից եկող մարդուն, իսկ նա կժպտա Ձեզ:
2. Ավելի հեշտ է ժպտալ, քան լուրջ հայացք ընդունել, քանի որ լրջանալու պարագայում ավելի շատ դեմքի մկաններ ենք ստիպված աշխատեցնել:
3. Կանայք ավելի հաճախ են ժպտում, քան տղամարդիկ:
4. Սան-Ֆրանցիսկոյում գտնվող գիտական լաբարատորիայի աշխատակիցները կարողացել են տարբերել ժպիտի 19 տեսակ և դրանք դասակարգել են 2 խմբի մեջ:
5. Թայլանդում պատասխան ժպիտը նորմալ է: Հենց այդ պատճառով Թայլանդը հաճախ անվանում են ժպիտի երկիր:
6. Առաջին անգամ ժպիտի միջազգային օրը նշվել է 1999 թվականին:
7. Կենսաբանները կարծում են,որ հաճախ ժպտացող մարդկանց մոտ ավելի շատ են առաջանում կնճիռներ:
8. Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են, հուսալի և ավելի քիչ ագրեսիվ, սակայն ֆիզիկական առումով ագռեսիվ և լուրջ մարդիկ ավելի գերիշխող են:
9. Ժպիտը ամենապարզ միջոցն է արտաքին տեսքը դեպի լավը փոխելու և գեղեցիկ դարձնելու համար:
10. Եվ վերջապես հաճախ ժպտացեք, չէ՞ որ ժպիտը երկարեցնում է կյանքը, որը առանց այդ էլ շատ կարճ է:
Հրապարակման ներկայացրեց՝ Ռոզա Հարությունյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]