fbpx

Hennessey ռոդսթերն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել` գերազանցելով Bugatti Veyron-ին (տեսանյութ)

[em]Tert.am-ը գրում է.[/em]

Ամերիկյան Hennessey Performance  ընկերությունը տեսահոլովակ է հրապարակել, որում ներկայացնում է Venom GT Spyder սուպերքարի մրցելույթը: Այս մոդելն ապրիլին արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել բաց թափքով մեքենաների շրջանում:

Պարզվում է, որ մեկնարկից առաջ ռոդսթերի վառելիքի պոմպի հետ կապված  անսարքություն էր ի հայտ եկել: Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ստուգման ժամանակ բացահայտվել էր, որ մեքենայի 3 բենզինային պոմպերից մեկը շարքից դուրս է եկել:

Արդյունքում  սուպերքարը 427.3 կմ/ժամ արագություն է հավաքել: Ռոդսթերին հաջողվել է  գերազանցել 1200 ձիաուժ հզորություն ունեցող Bugatti Veyron Super Sport Vitesse մոդելի նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 2013-ին, երբ մեքենան 408.8 կմ/ժ արագություն էր հավաքել:

Ռեկորդի առթիվ Hennessey-ն մտադիր է թողարկել Venom GT Spyder-ի հատուկ տարբերակը , որը կստանա World Record Edition անվանումը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Hennessey ռոդսթերն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել` գերազանցելով Bugatti Veyron-ին (տեսանյութ)
Պարզապես իմացիր, որ Աստված միշտ քեզ հետ է