Ստեփանակերտի երկնքում արդեն երեք օր է պտտվում են անօդաչու թռչող սարքեր, որոնք նկարահանումներ են կատարում ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի համար:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության ներկայացուցիչ Վահան Ստեփանյանը, սահմանային վերջին իրադարձությունների հետ կապված՝ նրանք մեծ անձնակազմով գտնվում են Ստեփանակերտում, որտեղից ամենօրյա հեռարձակում են կազմակերպում «Արմենիա» հեռուստաընկերության համար: «Ստեփանակերտի գեղեցիկ համայնապատկերը և տիրող առօրյան լսարանին ներկայացնելու համար, մենք պարբերաբար նկարահանումներ ենք կատարում նաև երկնքից՝ անօդաչու թռչող սարքերով, որպեսզի ավելի ամբողջական ներկայացնենք Ստեփանակերտի հմայքը»,- ասել է Վ. Ստեփանյանը:
Ի դեպ, այդ սարքերից կատարված լուսանկարներից մի քանիսին կարող եք ծանոթանալ այստեղ:
Աղբյուրը՝ Artsakhpress.am