fbpx

Ուսանելի պատմություն այն մասին, թե որքան կարևոր է հարցեր տալը

Ահա թե ինչու է պետք միշտ հարցեր տալ…

Բռնում է վիշապը անտառում գայլին և ասում.

– Նայիր, գրանցում եմ. «Գայլ, մոխրագույն, մեկ հատ»։ Այսօր ճաշին կգաս ինձ մոտ, ես քեզ կուտեմ։ Հասկացա՞ր։

– Հասկացա։

– Հարցեր ունե՞ս։

– Ոչ։

Եվ գնաց գայլը գլխիկոր։

Վիշապը շարունակում է իր ճանապարհը անտառով և բռնում է աղվեսին.

– Նայիր շեկլիկ, գրանցում եմ. «Աղվես, շեկլիկ, պոչավոր, մեկ հատ»։ Այսօր ընթրիքին կգաս ինձ մոտ, ես քեզ պետք է ուտեմ։ Հասկացա՞ր։

– Հասկացա։

– Հարցեր ունե՞ս։

– Ոչ։

Եվ գնաց աղվեսը տխուր, տրտում։

Իսկ վիշապը շարունակում է ճանապարհը և այս անգամ բռնում է նապաստակին և ասում.

–  Նայիր շլդիկ, գրանցում եմ. «Նապաստակ, երկար ականջներով, մեկ հատ»։ Վաղը նախաճաշին կգաս ինձ մոտ, ես քեզ կուտեմ։ Հասկացա՞ր։

– Հասկացա։

– Հարցեր ունե՞ս։

– Այո։

– Հարցրու։

– Իսկ կարելի՞ է չգալ։

– Կարելի է։ Ջն-ջ-ում եմ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուսանելի պատմություն այն մասին, թե որքան կարևոր է հարցեր տալը
Հետաքրքիր փաստեր, որոնք կմեծացնեն ձեր գիտելիքների պաշարը