Ոսկու մասին այս հետաքրքրաշարժ փաստերի հավաքածուն թույլ կտա մի փոքր ավելին իմանալ այս ազնիվ մետաղի մասին:
Երկրաշարժի ոսկին
Ոսկին հաճախ հայտնվում է ջրում երկրաշարժերի ժամանակ (երկրակեղևի հսկայական ճնշման արդյունքում):
Հին բջջային հեռախոսներ
1 տոննա հին բջջային հեռախոսներից ավելի շատ ոսկի կարելի է կորզել, քան 1 տոննա ոսկու հանքաքարից:
Օվկիանոսային ջրեր
Եթե հնարավոր լիներ կորզել օվկիանոսային ջրերում պարունակվող ամբողջ ոսկին, միջինում ամեն մարդուն բաժին կհասներ 4 կգ այդ մետաղից:
Նոբելյան մեդալներ, արքայաջուր, նացիստներ
1940թ. Հունգարացի քիմիկոս Դյորդ դե Հեվեշը լուծեց գերմանացի ֆիզիկոսներ Մաքս ֆոն Լաուեի և Ջեյմս Ֆրանկի Նոբելյան մեդալները արքայաջրում, որպեսզի կանխարգելի նացիստների կողմից թանկարժեք մետաղի բռնագանձումը: Պատերազմից հետո մեդալները վերականգնվեցին:
Վճար քրիստոնեական հուղարկավորության համար
Հայտնի է, որ նավաստիները հաճախ կրում էին ոսկե ականջողեր: Պատճառը շատ պարզ է՝ այն դեպքում, երբ նավաստիները խեղդվում էին և նրանց նետում էր ափ, ապա այդ ականջողները հանդիսանում էին վճար քրիստոնյային վայել հուղարկավորության համար:
Օլիմպիական ոչոսկյա մեդալ
Օլիմպիական ոսկե մեդալում պարունակվում է ընդամենը 1% ոսկի:
Ձուլամատներ
Դուբայում գոյություն ունեն բանկոմատներ, որոնք փողի փոխարեն ոսկի են տալիս:
Երկնաքարերի ոսկին
Երկրակեղևում պարունակվող ոսկու մեծ մասը այնտեղ է հայտնվել երկնաքարերի ընկնելու հետևանքով:
Ոսկին միջուկում
Երկրագնդի ոսկու մեծ մասը գտնվում է մոլորակի միջուկում: Այն իջել է դեպի հալած միջուկ՝ Երկրի ձևավորման արդյունքում:
Պաղպաղակահամտեսների ոսկին
Պաղպաղակի համտեսող փորձագետները օգտագործում են ոսկյա գդալներ, որպեսզի խուսափեն յուրաքանչյուր տեսակի այլ համերից:
Գլխի կշռով ոսկի
Հռոմեացի քաղաքական գործիչ Գայուս Գրաչուսի գլխի համար խոստացված էր այնքան ոսկի, որքան կշռում էր նրա գլուխը: Բայց մրցանակը այդպես էլ չվճարվեց, քանի որ հնարամիտ մարդասպանը սպանելով Գայուսին, կտրեց նրա գլուխը, հանեց գլխուղեղը և և գանգատուփը լցրեց արճիճով, որպեսզի ծանրացնի գլխի զանգվածը:
Ալյումինը ավելի թանկ է քան ոսկին
Ժամանակին ալյումինը շատ ավելի թանկ մետաղ էր համարվում: Հարուստ մարդիկ օգտագործում էին ալյումինե գդալ պատառաքաղներ, քանի որ դեռևս 19-րդ դարում այդ մետաղը ավելի թանկ էր, քան ոսկին:
Շատ ոսկի լինում է
Մանսա Մունսան, Մալիի կայսրության տիրակալը Եգիպտոսում ծախսել էր այնքան ոսկի, որ գրեթե արժեզրկել էր այդ մետաղի գինը և քիչ էր մնում ոչնչացներ այդ երկրի տնտեսությունը:
LEGO-ի ոսկյա աղյուս
LEGO-ն իր աշխատակիցներին, ովքեր ընկերությունում աշխատում են 25 տարի, նվիրում է ոսկյա աղյուսիկներ 25.65 գ զանգվածով:
Ոսկին ամենուր է
Ոսկին հայտնաբերվել է Երկրի բոլոր մայրցամաքներում:
Էվկալիպտի տերևները
Էվկալիպտի տերևներում հայտնաբերվել են ոսկու հետքեր:
Երեք լողավազան ոսկի
Ոսկին, որը արդյունահանվել է մարդկության ամբողջ պատմության ընթացքում, կարելի է տեղավորել երեք օլիմպիական լողավազանում:
Վախ ոսկուց
Գոյություն ունի հիվանդություն, որը կոչվում է աուրոֆոբիա: Դա ոսկուց վախն է:
Հնդիկ տնային տնտեսուհիներ
Հնդիկ տնային տնտեսուհիները տիրապետում են աշխարհի ամբողջ ոսկու 11%: Դա ավելին է, քան ԱՄՆ-ի, Շվեցարիայի, Գերմանիայի և Արժույթի միջազգային հիմնադրամի փայաբաժինը միասին վերցրած:
250կգ ոսկյա ձուլակտոր
Աշխարհի ամենամեծ ոսկյա ձուլակտորը կշռում է 250 կգ:
Ոսկյա մարդիկ
Միջինում մարդու մարմնում (հիմնականում արյան մեջ), պարունակվում է մոտ 0.2մգ ոսկի: