Կոնֆուցիոսը համարվում է չինացի առաջին փիլիսոփան և կոնֆուցիականության հիմնադիրը։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում Ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի գլխավոր աշխատությունը կոչվում է «Լուն Յու» («Զրույցներ և դատողություններ»)։ Կոնֆուցիոսը հիմնականում ուշադրություն է դարձնում մարդու, նրա բնության ու էության, բարոյական ինքնակատարելագործման, դաստիարակության, ինչպես նաև հասարակության կառավարմանը վերաբերող հարցերին։
Ստորև ներկայացնում եմ ասույթներ, դատողություններ` վերցված իմաստուն փիլիսոփայի վերոհիշյալ աշխատությունից:
1. Շատ լսիր, խուսափիր այն գործերից, որոնց հանդեպ կասկածներ ունես, զգույշ եղիր բառերիդ ընտրության մեջ և կարժանանաս քիչ պարսավանքների: Շուրջդ նայիր, խուսափիր այն ամենից, ինչը վտանգավոր է և եղիր խոհեմ ու խելացի: Այդ դեպքում չես զղջա:
2. Կյանքը գեղեցիկ է այն գյուղում, որտեղ իշխում է սերը:
3. Եթե բոլորը ձգտեին բարուն,ապա չարը ոչինչ չէր ունենա անելու:
4. Հարստություն և պատիվ` ահա թե ինչի են մշտապես ձգտում մարդիկ: Բայց եթե չեն կարող հասնել դրանց վայելուչ ճանապարհով, ապա չպետք է տանջել իրեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի համար:
5. Բարոյական վարքը մարդկանց սիրելն է: Լինել իմաստուն, նշանակում է ճանաչել մարդկանց:
6. Ուղիղը պիտի դրվի թեքի կողքին, որպեսզի թեքը նույնպես ուղիղ դառնա:
7. Բարոյական պահվածք`
Երբ մարդ հաղթահարում է ինքն իրեն, սանձում իր ցանկություններն ու կրքերը, ղեկավարվում վայելչության, քաղաքավարության և բարության օրենքներով: Ճշմարիտ արարք կատարելը կախված է հենց մեզնից: Ուրիշների վրա չպետք է հույս դնել:
8. Ցզի-գունը հարցրեց`
– Ազնվականը նու՞յնպես ատում է:
– Այո, ատում է: Նա ատում է բոլոր նրանց ովքեր գիշեր-ցերեկ խոսում են ուրիշների կատարած սխալների մասին, նրանց, ովքեր ներքևում լինելով` զրպարտում են վերևում եղողներին: Այն խիզախներին, ովքեր չեն ճանաչում ոչ մի պատշաճություն, ովքեր անպայման ուզում են առաջ տանել իրենց տեսակետը, բայց ուրիշներինը չլսել:
– Իսկ դու ու՞մ ես ատում:
– Նրանց, ովքեր ուրիշի իմաստությունն իրենցն են համարում, ովքեր ինքնահավան են ու այդ պատճառով իրենց խիզախի տեղ են դնում, ովքեր շատ են խոսում մտերմությունից և դրանով կարծում են, որ շատ քաղաքավարի ու համեստ են:
9. Սովորելը նման է հողը մի տեղ կուտակելուն: Երբ բլուրն արդեն պատրաստ է, բացի մի զամբյուղ հողից, զարմանքով տեսնում են, որ պակասողը հենց այն տեղի հողն է, որտես դու` մեղավորդ, կանգնած ես: Եվ որպեսզի այդ մի զամբյուղ հողը տեղ հասցնես, քայլ ես անում մի կողմ: Իսկ դա հենց առաջընթացն է: Չէ՞ որ դու ինքդ քեզ ես առաջ տանում:
10. Պատկառանք ծնողների հանդեպ և սեր եղբայրների նկատմամբ՝ սրանք են բարոյականության արմատները:
Հրապարակման ներկայացրեց՝ Տաթևիկ Դավթյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.