Առակ հաջողության մասին
— Պարոն, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, – հարցրեց լրագրողը հաջողակ գործարարին:
— Ընդամե՛նը երկու բառ:
— Եվ որո՞նք են այդ բառերը, պարոն:
— Ճիշտ որոշումներ:
— Իսկ ինչպե՞ս եք Դուք կայացնում ճիշտ որոշումներ:
— Մեկ բառ:
— Եվ ո՞րն է այդ բառը:
— Փորձ:
— Իսկ ինչպե՞ս եք Դուք ձեռք բերում այդ փորձը:
— Երկու բառ:
— Եվ որո՞նք են դրանք:
— Սխալ որոշումներ…
Եկեք քննրկենք առակը: Համաձա՞յն եք, որ հաջողության հասնում են սեփական սխալների վրա սովորելով: Եվ ո՞րն է եղել ձեր կյանքում այն քայլը, որն ամբողջ կյանքի համար դաս է հանդիսացել:
Հրապարակման ներկայացրեց՝ Մինաս Ալեքսանյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]