fbpx

Հին Եգիպտական հորոսկոպ: Իմացեք ով եք Դուք

Գիտե՞ք արդյոք, որ հին եգիպտացիները աստղաբանության պիոներներն են: Երբ ծնվում էր երեխան, հոգևոր առաջնորդները երբեմն ծնողների համար նկարում էին աստղային գրաֆիկ: Եգիպտական ճարտարապետները ոգեշնչում էին փնտրում երկնքից…

Առաջարկում ենք իմանալ, թե ո՞վ եք ըստ Հին Եգիպտական հորոսկոպի.

Տոտ (29 օգոստոս – 27 սեպտեմբեր)

drevneegipetskij-goroskop_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Դուք հրաշալի կարողանում եք լուծել պրոբլեմները: Կարող եք յուրացնել պրոֆեսիոնալ գեղարվեստական արվեստը: Գրելու յուրահատուկ տաղանդ ունեք: Դուք հանգիստ կարող եք վերցնել Ձեր վրա ղեկավարող պարտականություններ և օգնել ընկերներին, ովքեր դժբախտության մեջ են: Այդ ամենը, ընկերների և կոլեգաների աչքերում Ձեզ դարձնում են շատ հարգելի և սիրելի մարդ:

Գոռ (28 սեպտեմբեր – 27 հոկտեմբեր)

drevneegipetskij-goroskop_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Դուք խիզախաբար պայքարում եք հանուն այն ամենի, ինչին հավատում եք: Դուք նման եք վառ արևին՝ լուսավորում եք Ձեր ընկերների և ընտանիքի կյանքը: Սակայն մարտի մեջ Դուք հենց այնպես չեք մտնում: Դուք գիտեք, որ երբեմն մարտը կարելի է հաղթել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հակառակորդի տեսակետը ծանրութեթև անելով:

Ուտո (28 հոկտեմբեր – 26 նոյեմբեր)

drevneegipetskij-goroskop_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Դուք շատ խորը ընտանեկան արժեքներ ունեք: Դուք հարգում եք ավանդույթները և ընտանիքի աճի հետ փորձում եք նաև նոր ավանդույթներ ձևավորել: Դուք նաև շատ բարի վերաբերմունք ունեք այն մարդկանց հանդեպ, ովքեր Ձեր մտերիմների շրջանակում չեն: Որովհետև Դուք հասկանում եք, որ մի օր, հնարավոր է, այդ մարդիկ նույնպես կարող են հայտնվել այդ շրջանակում:

Սոխմետ (27 նոյեմբեր – 26 դեկտեմբեր)

drevneegipetskij-goroskop_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Դուք Ձեր հումորներով ուրախացնում եք ընկերներին: Ձեր կողքը ուղղակի հաճելի է գտնվել: Դժվար պահերին կարողանում եք աջակցել ընկերներին: Դուք ունեք կատվի կամ առյուծի նրբաշարժություն և արագություն: Եթե մի օր որոշեք զբաղվեք սպորտով՝ իմացեք, որ ատլետիկան հենց Ձեր սպորտաձևն է: Բարձրանալուց այնքան թեթև և արագ եք, որ երբեմն Ձեր ընկերներն ու ընտանիքը Ձեր համեմատ կրիա են թվում: Չնայած այդ ամենին, Դուք շատ համբերատար եք և հենց այդ պատճառով են Ձեզ շատ սիրում:

Սֆինքս (27 դեկտեմբեր – 25 հունվար)

drevneegipetskij-goroskop_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

Դուք հիացնում եք մարդկանց Ձեր միստիկական բնույթով: Ամենասովորական իրավիճակները Դուք կարող եք վերածել հետաքրքիր իրադարձության: Դուք նույնիսկ ունակ եք գուշակել ապագան: Դուք միշտ օգնում եք դժվարության մեջ հայտնված ընկերներին: Մտորելով տիեզերքի հանելուկների շուրջ, Դուք սավառնում եք երկնքում և նույն ժամանակ ամուր կանգնած եք հողին: Երբ պետք է Դուք ցուցաբերում եք շիտակություն և զսպվածություն:

Շու (26 հունվար – 24 փետրվար)

drevneegipetskij-goroskop_1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc

Դուք անհավանական կրեատիվ մարդ եք: Ձեզ դուր է գալիս օգտագործել Ձեր արտիստիկ տաղանդները՝ ընկերներին և ընտանիքին զբաղեցնելու համար: Երբ ինչ-որ բան է հայտնվում Ձեր երևակայության մեջ, Դուք կարող եք դա իրագործել: Դուք հրաշալի գիտեք, որ յուրաքանչյուր արտիստիկ տաղանդ ժամանակ է պահանջում, և երբ որոշում եք ինչ-որ բանով զբաղվել՝ դա անում եք ամենայն լրջությամբ և պատրաստակամությամբ՝ հաղթահարելու յուրաքանչյուր խոչընդոտ:

Իսիդա (25 փետրվար – 26 մարտ)

drevneegipetskij-goroskop_8f14e45fceea167a5a36dedd4bea2543

Պատիվը՝ Ձեր համար ամենից առավել է: Դուք աշխարհի հանդեպ չափազանց իդեալիստական հայացքներ ունեք: Ձեր ընկերները սիրում են Ձեզ հումորի, ինքնավստահության և բարության համար: Սիրում եք ակտիվ կյանք վարել և ոգեշնչում եք ուրիշներին հետևել Ձեր օրինակին: Եթե դժվարություններ են առաջանում, Դուք գերադասում եք առանձնանալ և մտորել այդ հարցի շուրջ: Բայց նաև գիտակցում եք, որ հավատարիմ ընկերները Ձեր կողքին են և պատրաստ են յուրաքանչյուր րոպեին օգնության հասնել:

Օսիրիս (27 մարտ – 25 ապրիլ)

drevneegipetskij-goroskop_c9f0f895fb98ab9159f51fd0297e236d

Դուք ծնվել եք անհավատալի տաղանդով՝ սովորականն ու հոգնեցրածը Դուք կարողանում եք վերածել նորի և հետաքրքիրի: Ընկերներն ու ընտանիքը սիրում են գտնվել Ձեր կողքին:

Մի օր, հնարավոր է, Դուք կկարողանաք անկումային մի բիզնես վեր ածել ծաղկող ընկերության…

Ամոն Ռա (26 ապրիլ – 25 մայիս)

drevneegipetskij-goroskop_45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad26

Դուք հրաշալի և էներգիայով լեցուն առաջնորդ եք: Դուք ղեկավարում եք ոգեշնչման օգնությամբ և երբեք չեք հրամայում մարդկանց ինչ անել: Երբ գործը հասնում է համատեղ նախագծերին կամ սպորտային մրցություններին՝ ընկերները հենց Ձեր հետ են ուզում լինել մի թիմում: Մտերիմները հաճախ են խորհրդով դիմում Ձեզ: Դուք ուշադիր լսում եք և խորհուրդ եք տալիս լուծման միայն այն տարբերակները, որոնք նրանք ունակ են հաղթահարել:

Խատխոր (26 մայիս –  24 հունիս)

drevneegipetskij-goroskop_d3d9446802a44259755d38e6d163e820

Դուք սիրում եք այս կյանքում ամեն ինչ՝ մտերիմ ընկերներից մինչև ամբողջ աշխարհը: Դուք սովորեցնում եք ուրիշներին տեսնել լավագույնը պարզ բաներում: Արևային մի օր պառկել խոտին և հետևել լողացող ամպերին՝ ահա թե ինչին եք ոգեշնչում մարդկանց: Նախանձը ՝ Ձեր մասին չէ: Հակառակը՝ Դուք խթանում եք մարդկանց հաջողության: Ձեզ շրջապատում են միայն լավը, քանի որ հենց դա եք տեսնում ամեն ինչում:

Փյունիկ (25 հունիս – 24 հուլիս)

drevneegipetskij-goroskop_6512bd43d9caa6e02c990b0a82652dca

Դուք դատարկ տեղը հնարավորություններ ստեղծելու անհավանական տաղանդ ունեք: Անչափ լավատես եք՝ գիտեք, որ մեկ անհաջողությունը, դա ընդամենը մեկ պակաս հնարավորություն է, բայց դեռևս կան բազմաթիվ հնարավորություններ: Դուք ոգեշնչում եք մարդկանց չհանձնվել, շարունակել փորձել՝ նույնիսկ եթե իրենց առջև տեսնում են անհաղթահարելի խոչընդոտներ: Գնում եք ռիսկերի, բայց միայն գիտակցված: Սիրում եք միայնակ ժամանակ անցկացնել, բայց Դուք լավ հասկանում եք, որ ընկերների և ընտանիքի հետ անցկացված ժամանակը՝ հենց այն է, հանուն ինչի կարելի է ապրել:

Անուբիս (25 հուլիս – 28 օգոստոս)

drevneegipetskij-goroskop_c20ad4d76fe97759aa27a0c99bff6710

Ձեզ հարգում են ընտանիքի անդամներն ու ընկերները: Նրանք Ձեզ սիրում են այն բանի համար, որ Դուք միշտ պահում եք Ձեր խոստումները: Անհավանական նպատակասլացություն և սկսածը ավարտին հասցնելու ունակություն ունեք: Դուք հիմնվում եք աշխարհի և Ձեր մասին Ձեր գիտելիքների վրա և այդ ներքին հայացքը հաճախ օգնում է Ձեզ և Ձեր շրջապատին: Երբ թվում է, որ ամեն ինչ թարս է գնում՝ հենց Դուք կարող եք ամեն ինչ վերադարձնել իր տեղը: Եվ անում եք դա շատ հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների:

Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հին Եգիպտական հորոսկոպ: Իմացեք ով եք Դուք
2012թ. Վիկիպեդիայի ամենահանրաճանաչ հոդվածները