Մարկ Տվենը ոչ միայն բոլոր ժամանակների ամենասրամիտ հեղինակներից մեկն էր, այլ նաև մեծ կատակասեր:
Ազատ ժամանակ նա սիրում էր թերթում իր մահվան մասին հերքումներ գրել: Օրինակ. «Խոսակցություններն իմ մահվան մասին չափազանցված են»: Վերջիվերջո նա հոգնեցնում է բոլոր թերթերի խմբագիրներին, և նրանք սկսում են այդ հաղորդագրությանը ավելացնել. «ցավոք սրտի»:
Մենք հավաքել և Ձեզ ենք ուզում ներկայացնել Մարկ Տվենի ամենավառ, ամենաիմաստուն և իրոնիայով լեցուն ցիտատները:
Առողջությունը պահպանելու միակ միջոցը՝ դա ուտել կերակուր, որը չես ուզում, խմել այն, ինչ չես սիրում, անել այն, ինչ դուրդ չի գալիս:
Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ՝ ահա իդեալական կյանքը:
Չի կարելի հիմնվել աչքերի վրա, եթե կենտրոնացած է երևակայությունը:
Պեսիմիզմը՝ դա ընդամենը բառ է, որով թույլ նյարդեր ունեցողները անվանում են իմաստությանը:
Որպեսզի երջանիկ լինես, պետք է ապրես քո սեփական դրախտում: Միթե՞ դուք մտածում էիք, որ նույն դրախտը կարող է գոհացնել տարբեր մարդկանց, առանց բացառության:
Բավական է խոսք տալ, որ այսինչ բանը չես անի՝ ու անմիջապես սկսում ես ուզել դա:
Ամառը՝ դա տարվա այն եղանակն է, երբ շատ շոգ է որևէ բան անելու համար, ինչը անելու համար ձմեռն էլ չափազանց ցուրտ էր:
Չկա ավելի շատ նյարդայնացնող բան, քան լավ օրինակը:
Հրաշալի է, որ հայտնաբերել են Ամերիկան, բայց ավելի հրաշալի կլիներ, եթե Կոլումբոսը անցներ կողքով:
Նա, ով լավ գրքեր չի կարդում՝ որևէ առավելություն չունի նրանից, ով գիրք ընդհանրապես չի կարդում:
Նա, ով չգիտի թե ուր է գնում՝ շատ կզարմանա, եթե հայտնվի ոչ այնտեղ:
Կնճիռները պետք է միայն ցույց տան այն վայրերը, որտեղ ժամանակին ժպիտն է եղել:
Հիմարության իրավունքը՝ մարդու անձի ազատ զարգացման երաշխիքներից մեկն է:
Դասականը՝ դա այն է, որ յուրաքանչյուրը գտնում է, որ արժի կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:
Վատագույն միայնությունը՝ դա երբ հարմարավետ չես զգում ինքդ քեզ հետ:
Մարդ ստեղծելու գաղափարը՝ փառապանծ և հրաշալի միտք էր: Բայց դրանից հետո ոչխար ստեղծելը՝ արդեն կրկնություն էր:
Եթե բոլոր մարդիկ միակերպ մտածեին՝ ոչ ոք խաղադրույք չէր կատարի ձիարշավներին:
Կյանքում գոնե մեկ անգամ բախտը թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց սովորաբար այդ ժամանակ մարդը նստած է լինում մոտակա գարեջրատանը և ոչինչ չի լսում:
Ինչպես ասվում է հին իմաստության մեջ.«երեխաներն ու հիմարները միշտ ճիշտն են ասում»: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեծահասակներն ու իմաստունները երբեք ճիշտը չեն ասում:
Չկա ավելի խղճալի տեսարան, քան մարդը, ով բացատրում է իր հումորի իմաստը:
Եկեք ապրենք այնպես, որ նույնիսկ դագաղագործը ափսոսա, երբ մենք մահանանք:
Վաղվա վրա մի հետաձգիր այն, ինչը կարելի է հետաձգել վաղը չէ, մյուս օրվա վրա: