fbpx

10 հարց, որոնց տղամարդիկ երբեք անկեղծ չեն պատասխանում

Փոքրիկ հումորային ուղեցույց աղջիկների համար: Այս հարցերին նրանք՝ տղամարդիկ, երբեք անկեղծ չեն պատասխանում.

1. Ինչպիսի՞ տեսք ունեմ

Այնպես չէ, որ նա սուտ կասի, ասելով. «հրաշալի»: Նա ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ մտածում է: Պրոբլեմը նրանում է, որ նա ուղղակի քեզ վրա չի էլ նայում: Իսկ ինչո՞ւ ես նրան այդ հարցը տալիս, երբ նրա ուշադրությունը շեղված է բոլորովին այլ ուղղությամբ:

2. Որտե՞ղ էիր

4638967_c7d3bba3

Բանը նրանում է, որ նա հատուկ պատրաստվում է քեզ ստել: Գիտե՞ս, դա ռեֆլեքս է: Հարցը բավական կախարդական է և վայրկենապես նրան վերածում է ճնշված պատանու, իսկ քեզ խիստ մայրիկի: Զարմանալի չէ, որ սուտը դուրս է պրծնում նրա միջից, շրջանցելով ուղեղը: Դա կատարվում է ավտոմատ:

3. Ես Ձեզ չե՞մ խանգարում

Օ՜ ոչ, իհարկե դու նրան չես խանգարում: Անցիր, նստիր, լցրու քեզ գարեջուր և հյուրասիրվիր խեցգետիններով: Պողոսը, ի դեպ, պատմում էր թե ինչպես է երեկ այցելել «Հայաստանի միջին շրջանի ուլունքագործության տեխնիկայի» ցուցահանդես: Այդպես չէ՞ Պողոս:

4. Քանի՞ ընկերուհի ես ունեցել

4638969_5aa567ef

Ինքդ երբևէ անկեղծ պատասխանե՞լ ես, թե «քանի ընկեր ես ունեցել»: Բա, հենց այդպես:

5. Դուրդ գալի՞ս է այս պայուսակը

Հմմմմ… դե այն կապույտ է…. այսինքն. «շատ լավն է, անպայման պետք է գնել»:

6. Ինչի՞ մասին ես մտածում

4638965_b6281f24

Տղամարդը չի կարող ասել ինչի մասին է մտածում, քանի դեռ միտքը չի ավարտվել: Իսկ այժմ այն երբեք չի ավարտվի, քանի որ դու խափանեցիր մտային գործընթացը: Այնպես որ նա ոչնչի մասին չի մտածում՝ հենց այսպիսին կլինի պատասխանը: Եվ դա, ի դեպ, ճշմարտություն է: Բայց դու ուզում էիր իմանալ ինչի՞ մասին է նա մտածում, այնպես չէ՞: Դե կներես: Ճիշտ ձևակերպիր հարցերդ:

7. Ինչպե՞ս անցավ օրդ

«Նորմալ»՝ ամենատարածված պատասխանն է: Սուտ է իհարկե, բայց այնուամենայնիվ: Որովհետև իրականությունը՝ դա բանավոր ստեղծագործություն է «Թուլամտությունը և խիզախությունը» թեմայով:

8. Դու ինձ լսո՞ւմ ես

4638970_f2714699

Ըհը…

9. Դու դա անկե՞ղծ ասացիր

Բա ինչպե՞ս…

10. Իսկ ինչի՞ համար ես ինձ սիրում

4638968_96f3d2dc

Նա կրկին սուտ կասի: Սակայն դա այն դեպքն է, որ ստի համար պետք է ուրախանալ…

Իհարկե այս ամենը համեմված էր հումորով, սակայն չմոռանաք, որ յուրաքանչյուր հումորում կա ճշմարտության մի մեծ բաժին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
10 հարց, որոնց տղամարդիկ երբեք անկեղծ չեն պատասխանում
«Ոչ բոլորն են, ում կորցրել եք՝ կորուստ: Եվ ոչ բոլորին է, ում գտել եք, պետք պահել»