fbpx

Սա կզարմացնի Ձեզ. Շախմատը կարող է պատմել մեր կյանքի մասին

Շախմատը՝ սեղանի խաղ է, որը բոլորիս էլ քաջ ծանոթ է։ Բայց հավանական է, որ Դուք երբեք չեք մտածել այն մասին, որ շախմատը շատ նման է մեր կյանքին։ Ի՞նչ կարող է այն պատմել մեր կյանքի մասին….

Ինչի՞ մասին է պատմում շախմատի օրենքները

5851_700x529

Սպիտակները առաջինն են քայլ կատարում

Սևամորթները ժամանակին հալածանքների շատ են ենթարկվել։ Եվ նույնիսկ այսօր կարելի է հանդիպել երկրներ, որտեղ դա շարունակվում է։

Ռոկիրովկա (փոխատեղում)

Իշխանությունը երբեք չի կռվում 1-ին գծում։

Ուտել անցման ժամանակ

Երբ Ձեր հակառակորդը արագ առաջընթաց կունենա և կհավասարվի Ձեզ՝ Դուք կարող եք անցնել նրա վրայով, որպեսզի հաշիվ մաքրեք և առավելություն ունենաք նրա նկատմամբ։

Զոհողություն

Դուք պետք է պատրաստ լինեք բաժանվել սիրելի իրերից, որպեսզի վերջիվերջո հաղթեք կյանքում։

Տեղավորում

Ձին տախտակի անկյունում՝ կորսված ձի է։ Եթե Դուք չտաք Ձեր ամենաարժեքավոր աշխատակիցներին այն, ինչի կարիքն ունեն, նրանք կդառնան անպետք, և հավանաբար վերջիվերջո կլքեն Ձեզ։

Քայլ կատարել զինվորով

Ամենաաղքատներն ու թույլերը ամենահաճախն են զոհ դառնում և կորուստներ կրում։

Զինվորների համախմբվածություն

Երբ դիտվում է տարաձայնություն և անհամաձայնություն տնտեսապես թույլ մասերում, դա վկայում է մոտեցող կործանման մասին։

Ի՞նչ են մեզ սովորեցնում շախմատային ֆիգուրները

5849_700x438

Զինվորը դառնում է թագուհի

Փոքր մարդը կարող է դառնալ մեծագույն՝ եթե  համառ լինի։

Թագավոր

Ղեկավարը շատ ավելի թույլ է, քան պետք է։

Թագուհի

Չնայած նրան, որ կանայք շատ ավելի զորեղ են, այնուամենայնիվ նրանք պետք է լինեն ավելի անշահախնդիր և ենթագիտակցության մեջ միշտ պահեն տղամարդու բարեկեցության մասին միտքը։

Զինվորներ

Եթե Ձեր թիմում հոգ չեն տանում հասարակ մարդկանց բարեկեցության մասին, ապա այն երկար կյանք չի ունենա։

Նավակը խաղի վերջում

Ամենալուռ մարդիկ, որոնցից ոչինչ չես սպասում, հաճախ կարող են պարզվել ամենավստահելին և օգտակարը։

Երկակի նավակ

Կոլեկտիվի համար առավել օգտակար է, երբ ամենավառ անհատները գործում են միասին, այլ ոչ թե առանձին։

Թագուհի և Փիղ

«Շեֆին» մոտ լինելու համար կամ պետք է լինես նրա կինը, կամ պատրաստ լինես հանուն նրա խաչել թուրդ։

Մի քանի թագուհի

Թագավորին թույլ է տրվում ունենալ մի քանի կին։ Ծանոթ է հնչում, այնպես չէ՞։

Որակներ, որոնք զարգացնում է շախմատը

5852_700x513

Հեռատեսություն

Որպեսզի հաջողությունների հասնես երկարաժամկետ հեռանկարներում, պետք է սովորել լինել հեռատես։

Սառնասրտություն

Շատ կարևոր է, որպեսզի հակառակորդդ չտեսնի ապրումներդ։ Մարտում միշտ թաքցրեք Ձեր թուլությունները։

Ժամանակի կառավարում

Եթե Դուք չեք գնահատում ժամանակը, չնայած բոլոր ջանքերի, Դուք հաջողության չեք հասնի։

Բենջամին Ֆրանկիլնն ասում էր.

Կյանքը՝ դա նույն շախմատն է, մարտում, մրցակցության մեջ, լավ և վատ իրադարձություններում։

Երևի այժմ Դուք ավելի լավ եք հասկանում ինչ նկատի ուներ նա։

Աղբյուրը՝ fb.ru

Թարգմանությունը՝ Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Սա կզարմացնի Ձեզ. Շախմատը կարող է պատմել մեր կյանքի մասին
Ապրում են անցյալով. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 4 նշան, որոնք չեն կարողանում մոռանալ իրենց նախկիններին