fbpx

Առակ մտքի ուժի մասին

Մի մարդ ճանապարհորդում էր աշխարհով: Եվ պատահաբար հայտնվում է ցանկություններ կատարող կենաց ծառի մոտ: Ծառի կախարդական ուժի մասին նա, իհարկե, չգիտեր: Ճանապարհից հոգնած, նա պառկում է ծառի տակ և քնում:

Արթնանալով մարդը սով է զգում: Մտածում է. «Ես շատ սոված եմ.. երանի այստեղ համեղ ուտելիքներ լինեին»: Եվ հանկարծակի նրա առջև են հայտնվում տարբեր տեսակի համեղ ուտելիքներ: Մարդը այնքան սոված էր, որ առանց մտորելու, թե որտեղից հայտնվեցին այս ուտելիքները՝ սկսում է ագահորեն դրանք կուլ տալ:

Երբ կշտանում է՝ ծարավում է: Եվ կրկին նրա ցանկությունը տեղում կատարվում է՝ նրա առջև է հայտնվում մաքրամաքուր ջրով լի կուժ: Հագեցնելով ծարավը, հանկարծ մարդը սթափվում է. «Որտեղի՞ց հայտնվեցին ուտելիքներն ու ջուրը: Ամենայն հավանականությամբ, դա չար ոգիների ձեռքի գործն է: Նրանք ծաղրում են ինձ»:

Եվ մարդու շուրջն են հայտնվում սարսափելի, անմարմին ոգիներ՝ ծաղրական ժպիտներով: Նա սարսափահար մտածում է. «Նրանք ուզում են ինձ սպանեն» և ոգիները սպանում են մարդուն:

Առակը կցուցանե. միտքը՝ նյութական է: Մենք ձևավորում ենք մեր կյանքը մեր մտածելակերպով: Ընդունիր որպես օրենք. քո մասին՝ միայն լավը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առակ մտքի ուժի մասին
Միսս Տիեզերք 2015 (14 ֆոտո)