Հանելուկը՝ շատ օգտակար ժամանց է, որը զարգացնում է ուշադրությունը, ընդլայնում բառապաշարը և զարգացնում ոչ ստանդարտ մտածելակերպը:
Գեստումբլինդիի հանելուկը
Սկանդինավյան առասպելական կերպարներից մեկը՝ Գեստումբլինդին, այսպիսի հանելուկ է առաջարկում թագավորին.
Չորսը կախված են,
չորսը գնում են,
երկուսը ճանապարհն են ցույց տալիս,
երկուսը պաշտպանվում են շներից,
մեկը ճոճվում է
Միշտ կեղտոտ է:
Ի՞նչ է դա:
Պատասխան՝ կով
Բիլբոի հանելուկը
«Հոբբիտ. անսպասելի ճանապարհորդություն» ֆիլմում Բիլբոն այսպիսի հանելուկ է առաջարկում.
Երեսուն սպիտակ ձիեր
Երկու կարմիր բլուրներում՝
Ցրվում են, միմյանց բախվում
Եվ նորից լռում մթության մեջ:
Պատասխան՝ Ատամներ
Դրախտի և դժոխքի մասին հանելուկ
Իրավիճակ.
Դուք գտնվում եք սենյակում, որտեղ կա երկու դուռ՝ մեկը տանում է դրախտ, մյուսը՝ դժողք: Սենյակում բացի Ձեզնից գտնվում են նաև 2 իմաստուն՝ մեկը միշտ ճշմարտությունն է ասում, մյուսը միշտ ստում է: Դուք չգիտեք նրանցից ով ով է:
Հարց.
Ինչպե՞ս ընկնել դրախտ՝ տալով ընդամենը մեկ հարց:
Պատասխան՝ Պետք է հարցնել մի իմաստունից, թե ո՞ր դուռը ցույց կտա մյուս իմաստունը, եթե հարցնեմ. «Ո՞ր դուռն է տանում դեպի դժողք»: Ամեն դեպքում կհայտնվեմ դրախտում:
Էյնշտեյնի հանելուկը
Այս հանրահայտ տրամաբանական հանելուկը ըստ լեգենդի ստեղծվել է Ալբերտ Էյնշտեյնի կողմից, նրա մանկության տարիներին:
Փողոցում կա հինգ տուն:
Անգլիացին բնակվում է կարմիր տանը:
Իսպանացին շուն ունի:
Կանաչ տանը սուրճ են խմում:
Ուկրաինացին թեյ է խմում:
Կանաչ տունը կանգնած է անմիջապես սպիտակի կողքը:
Նա, ով ծխում է Old Gold, խխունջներ է բազմացնում:
Դեղին տանը ծխում են Kools:
Կենտրոնական տանը կաթ են խմում:
Նորվեգացին բնակվում է առաջին տանը:
Նրա հարևանը, ով ծխում է Chesterfield՝ աղվես է պահում:
Տանը՝ հարևանությամբ այն տան, որտեղ ծխում են Kools՝ ձի են պահում:
Նա, ով ծխում է Lucky Strike, խմում է նարնջի հյութ:
Ճապոնացին ծխում է Parliament:
Նորվեգացին բնակվում է կապույտ տան կողքը:
Ո՞վ է ջուր խմում և ո՞վ է զեբր պահում:
Պատասխան՝ Պատասխանը գտնելը շատ հեշտ է, եթե կազմեք աղյուսակ.