fbpx

Առակ հուսալքության մասին

Հուսալքությունը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան կարծում եք։ Անպայման կարդացեք այս առակը և էլ երբեք չհուսալքվեք.

Շատ տարիներ առաջ, սատանան որոշում է պարծենալ և ցուցադրության է ներկայացնում իր մասնագիտության բոլոր գործիքները։ Սատանան դրանք խնամքով տեղավորում է ապակյա ցուցափեղկի տակ և ամեն մի գործիքին ամրացնում է պիտակ, որպեսզի բոլորն իմանան ինչ է դա և որքան է դրա գինը։

Գործիքների մեջ էին՝ նախանձի փայլփլուն դաշույնը, բարկության մուրճը և ագահության թակարդը։ Դարակների վրա գեղեցիկ դասավորված էին՝ վախի, գոռոզության և ատելության բոլոր գործիքները։ Բոլոր գործիքները տեղավորված էին գեղեցիկ բարձիկների վրա և հիացմունք էին առաջացնում դժողքի այցելուների մոտ։

Իսկ ամենավերջին դարակի վրա դրված էր փոքրիկ, բոլորովին աչքի չընկնող և բավական մաշված մի փայտե սեպ, որի պիտակի վրա նշված էր. «Հուսալքություն»։ Զարմանալին այն էր, որ այս գործիքը շատ ավելի թանկ արժեր, քան բոլոր գործիքները միասին վերցված։ Այն հարցին, թե ինչո՞ւ է սատանան այսքան բարձր գնահատել այս գործիքը՝ նա պատասխանեց.

– Սա իմ զինանոցի միակ գործիքն է, որին կարող եմ անվերապահորեն վստահել, եթե մնացած գործիքները իրենց չարդարացնեն, – և նա քնքշորեն շոյեց փայտյա սեպը։ – Եթե ինձ հաջողվի խրել այն մարդու գլխում՝ մարդը սկսում է բացել բոլոր դռները մնացած գործիքների համար….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Առակ հուսալքության մասին
Անչափ հետաքրքիր փաստեր։ Ի՞նչ կատարվեց անցած 10 րոպեում