Հիշո՞ւմ եք, «Սերը մանրուքներում է (50 նկարազարդում)» անվանմամբ նյութով ներկայացրել էինք համացանցում «Puuung» կեղծանվամբ կորեացի նկարչի նկարազարդումները, որտեղ պատկերված են գրեթե բոլոր այն պահերը, որոնք աննկատ են մնում և առանց որոնց անհնար է պատկերացնել սերն ու սիրահարներին։
Եվ ահա անիմատորները որոշել են վերածել նրա նկարազարդումները փոքրիկ և անչափ գեղեցիկ մուլտֆիլմի։
Մուլտֆիլմը խորհուրդ է տրվում դիտել բոլոր նրանց, ով կյանքում գոնե մեկ անգամ զգացել է՝ ինչ բան է սերը…