fbpx

Աստղերի 20 ամենատարօրինակ սովորությունները

Աստղերը միշտ հանրության ուշադրության կենտրոնում են: Մարդիկ քննարկում են նրանց արտաքինը և տաղանդը, բանբասում են նրանց ավելորդ քաշի և անձնական կյանքի մասին: Բայց շատ քչերը գիտեն նրանց թաքուն ծեսերի և սովորությունների մասին, մինչև նրանք ինքները դա չխոստովանեն, կամ մինչև ինչ-որ մեկը դա չբացահայտի:

Եվ այսպես, ներկայացնում ենք աստղերի ամենատարօրինակ սովորությունները.

Քեմերոն Դիասը տառապում է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով: Այդ պատճառով, նա դռները բացում է արմունկով, որպեսզի ձեռքերի վրա մանրէներ և բակտերիաներ չհայտնվեն:

znamenitosti-9-1

Անջելինա Ջոլին հաճույքով բզեզներ է ուտում, որովհետև ինչ-որ մի տեղ լսել է, որ դրանցում մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակվում:

znamenitosti-9-2

Քրիստիան Բեյլը ապրում է ի հակառակ սնահավատ մարդկանց: Նա անցնում է աստիճանների տակով, չի վախենում սև կատուներից, աջ ու ձախ հայելիներ է կոտրում և այլն:

znamenitosti-9-3

Դեմի Մուրը քաշի նվազեցման տարօրինակ մեթոդի կողմնակից է: Օրգանիզմի մաքրման համար նա տզրուկներ է օգտագործում:

znamenitosti-9-4

Հանրաճանաչ ռեփեր Էմինեմը կարողանում է քնել միմիայն կատարյալ մթության մեջ:

znamenitosti-9-5

Նախկին «Հուսահատ տնային տնտեսուհի» Եվա Լոնգորյան ունի գեղեցկության իր գաղտնիքը: Նա օգտագործում է դեմքի մածուկ, որը պարունակում է սպիտակուցներ՝ ստացված ընկերքից:

znamenitosti-9-6

Ջեյմս Մաքեվոյը առավոտյան առաջին պատահած մարդուն ասում է. «սպիտակ ճագար»:

znamenitosti-9-7

Դերասանուհի Ջեյմս Լինչը քնելու տարօրինակ ծես ունի: Նա քնելուց առաջ պարտադիր NyQuil հեղուկ է խմում:

znamenitosti-9-8

Ջեյսոն Սիգելը տարված է տիկնիկներով: Իր տանը մի ամբողջ սենյակ է տրամադրված տիկնիկների հավաքածուի համար:

znamenitosti-9-9

Ջենիֆեր Էնիսթոնը միշտ ինքնաթիռ ոտք է դնում աջ ոտքով և մատներով թխթխկացնում է ինքնաթիռի պատերը՝ ներսից:

znamenitosti-9-10

Ջեսիկա Սիմսոնը պնդում է, որ երբեք չի ծխել, սակայն նա յուրահատուկ սեր ունի մաստակների հանդեպ, որոնք նիկոտին են պարունակում:

znamenitosti-9-11

Ըստ լուրերի, Ջոնի Դեփը շատ է սիրում խաղալ բարբիով և այլ տիկնիկներով:

znamenitosti-9-12

Շատերն են հիշում 2011թ. Գրեմմիի մրցանակաբաշխության ժամանակ Լեդի Գագայի ելույթը, որի ժամանակ նա դուրս է գալիս մեծ ձվից: Բայց շատ քչերը գիտեն, որ նա տարել է այդ ձուն իր տուն: Երբեմն Լեդի Գագան դրանում մեդիտացիա է անում, իսկ երբեմն էլ քնում:

znamenitosti-9-13

Երգչուհի Մերայա Քերին օրական քնում է 15 ժամ: Նրա ննջասենյակը համալրված է 20 օդի խոնավացուցիչով, որոնք սենյակում սաունայի էֆեկտ են ստեղծում:

znamenitosti-9-14

Մեգան Ֆոքսը թռիչքների ժամանակ լսում է Բրիթնի Սփիրսի երգերը: Նա հավատում է, որ այդ երգերը նրան կպահպանեն վտանգներից:

znamenitosti-9-15

Օլիվիա Մանը տառապում է տրիխոտալիմանյայով և ժամանակ առ ժամանակ պոկում է սեփական թարթիչները:

znamenitosti-9-16

Փերիս Հիլթոնը ամեն օր, ժամը 11:11 երազանք է պահում և թխկթխկացնում փայտին, որպեսզի աչքով չտան:

znamenitosti-9-17

Սանդրա Բալոկը դեմքին, որպես քսուկ, օգտագործում է թութքի համար նախատեսված քսուքներ:

znamenitosti-9-18

Սայմոն Կոուելը հետևում է ամենօրյա ծեսերին, որոնց մեջ է մտնում նաև ծառեր բարձրանալը:

znamenitosti-9-19

Քեթրին Զետա Ջոնսը ամեն օր ատամները մաքրում է ելակով: Նա հավատացնում է, որ դա օգնում է պահպանել իր ատամների ճերմակությունը:

znamenitosti-9-20


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Աստղերի 20 ամենատարօրինակ սովորությունները
Այն, ինչից պետք է զգուշանա կենդանակերպի յուրաքանչյուր նշան