Այս թեստը շատ դիպուկ բացահայտում է անձի հիմնական հատկանիշներն ու բնավորության գծերը։
Փորձեք լսելով Ձեր ներքին ձայնին պատասխանել. ի՞նչ եք սիրում ամենաշատը։ ա-ից և բ-ից վերցնելով մեկական պտուղ՝ կազմեք զույգ և կարդացեք համապատասխան արդյունքը։
ա) Վարունգ կամ լոլիկ
բ) սեխ կամ ձմերուկ
Արդյունքները
Վարունգ և սեխ
Այսպիսի ընտրությունը ավելի հատկանշական է տղամարդկանց, քան կանանց։ Այս տիպի տղամարդիկ տղամարդկային են և լուրջ։ նրանք հազվադեպ են ընկնում ազդեցության տակ և չեն ենթարկվում ալկոհոլիզմին։ Նրանց մեջ շատ են սպորտսմեններ և ճանապարհորդության սիրահարներ։ Կինը այսպիսի տղամարդու հետ կզգա ինչպես ամուր պարսպի ետևում։ Նրա պատասխանատվությունը տարածվում է նաև ընտանեկան հարաբերությունների վրա։ Այսպիսի տղամարդիկ նպատակասլաց են և հեշտությամբ հասնում են իրենց նպատակներին։ Բայց այս տիպը ունի նաև բացասական կողմեր։ «Վարունգասեխային» տղամարդու մոտ գրեթե բացակայում է ռոմանտիզմը։ Այդ պատճառով, եթե կինը սպասում է նրանից ծաղիկներ, ապա ավելի լավ է թող չսպասի, այլ ուղիղ ասի, որ ծաղիկներ է ուզում։
Այս տիպի կանայք հաճախ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, բայց ընտանեկան հարցերում նրանք անօգնական են, ինչպես երեխաները՝ նրանց բռնկուն բնավորությունը հաճախ բերում է վեճերի։ Չեն կարողանում բաշխել ընտանեկան բյուջեն, չեն սիրում աման և հագուստ լվանալ։ Սակայն տղամարդիկ ի դեմս այս կնոջ՝ կարող են գտնել հավատարիմ ընկերոջ։
Լոլիկ և ձմերուկ
«Լոլիկաձմերուկային» մարդիկ ակտիվ և ուրախ մարդիկ են։ Տարբերվում են իրենց հաղորդակցման բարձր հմտություններով, բայց ոչ միշտ են ուղիղ շփումներում՝ նրանց բռնկուն բնավորությունը հաճախ բերում է վեճերի։ Այս տիպի տղամարդիկ գուրմաններ են։ Նրանք ալարկոտ են և գերադասում են հողաթափերն ու խալաթը, ուսապարկի և ննջապարկի փոխարեն։ Այս տիպի կանայք էմոցիոնալ են, սիրում են կենդանիներին և տան օջախը, նրանց կողքին միշտ տաք է և հարմարավետ։ Նրանք չեն կարողանում ինտրիգներ հյուսել, բայց հաճախ կարող են իրենց անտակտություններ թույլ տալ, քանի որ ասում են այն՝ ինչ մտածում են։ Ազնվությունն ու ոչ խորամանկությունը այս տիպի մարդկանց հիմնական հոգեբանական որակն է։
Վարունգ և ձմերուկ
Այս տիպի մարդիկ միշտ գտնվում են հոգեկան ապրումների մեջ։ Նրանց արտաքին հանգստությունն ու զսպվածությունը իրենց տակ թաքցնում են ներքին լարվածություն։ Այսպիսի տղամարդկանց մասին ասում են. «մարմանդ գետից վախեցիր»։ «Վարունգաձմերուկային» մարդու հետ ապրում ես, ինչպես հրաբխի վրա՝ երբեք չգիտես ինչ կլինի վաղը և ինչ մտքեր կծագեն նրա գլխում։
«Վարունգաձմերուկային» կանայք, ամեն դատարկ բաներից վեճեր չեն սարքում։ Նրանք հավաքում են իրենց մեջ բոլոր վիրավորանքները և մի գեղեցիկ օր ունակ են փշրել տան բոլոր ամանները խեղճ ամուսնու գլխին։
«Վարունգաձմերուկային» մարդիկ ամենաստեղծագործ տիպն են։ Նրանք կարողանում են մտորել։ Այս տիպի մարդկանց մեջ հաճախ կարելի է հանդիպել գիտնականների և գյուտարարների։ Մյուս կողմից, եթե Օստապ Բենդերը անցներ այս թեստը, ապա նա հաստատ կընկներ այս խումբ։
Լոլիկ և սեխ
Եթե Ձեզ մոտ են հենց այս պտուղները՝ Դուք հավասարակշռված, տակտի զգացումով և հանգիստ մարդ եք։ Օժտված եք ներքին տակտի զգացումով և զգացմունքայնությամբ։ Դուք սիրում եք գեղեցիկ իրեր և ունեք լավ ճաշակ։ «Լոլիկասեխային» տղամարդիկ մի փոքր կանացի են։ Շատ հաճախ նրանք դառնում են նկարիչներ կամ երաժիշտներ՝ մի խոսքով արվեստը շատ հոգեհարազատ է այս մարդկանց։
Այս տիպի կանայք սիրահարվող, տպավորվող են։ Սիրո մեջ նրանք կրքոտ են և հաստատուն։ «Լոլիկասեխային» կինը դառնում է հրաշալի, հոգատար և քնքուշ կին։ Իսկ այս տիպի տղամարդիկ շատ հաճախ կարող է պարզվեն ինքնասիրահարված և չափազանց էգոիստ։
Լավագույն ամուսնությունները տեղի են ունենում.
- «վարունգ-սեխ» տղամարդու և «վարունգ-ձմերուկ» կնոջ միջև,
- «լոլիկ-սեխ» տղամարդու և «վարունգ-սեխ» կնոջ միջև,
- «վարունգ-ձմերուկ» տղամարդու և «լոլիկ-ձմերուկ» կնոջ միջև,
- «լոլիկ-ձմերուկ» տղամարդու և «լոլիկ-սեխ» կնոջ միջև։