Քամին հանդիպեց մի գեղեցիկ ծաղկի և սիրահարվեց նրան։ Մինչդեռ նա քնքշորեն շոյում էր ծաղկին՝ ծաղիկը նրան պատասխանում էր ավելի մեծ սիրով, արտահայտված գույներով և բույրերով։
Բայց քամուն դա քիչ թվաց, և նա որոշեց. «Եթե ես տամ ծաղկին ամբողջ իմ հզորությունն ու ուժը, ապա նա ինձ կնվիրի ինչ-որ ավելի մեծ բան»։
Եվ նա փչեց ծաղկի վրա իր սիրո շնչի ամբողջ հզորությամբ։ Բայց ծաղիկը չդիմանալով բուռն կրքին՝ կոտրվեց։
Քամին փորձեց բարձրացնել նրան և կենդանացնել, սակայն չկարողացավ։ Այդժամ նա հանդարտվեց և փչեց ծաղկի վրա իր սիրո քնքուշ շնչով, սակայն ծաղիկը թառամեց աչքերի առաջ։
Եվ բղավեց քամին.
– Ես տվեցի քեզ իմ սիրո ամբողջ ուժը, իսկ դու կոտրվեցիր։ Երևում է չկար քո մեջ սիրո ուժ իմ հանդեպ, իսկ դա նշանակում է, որ դու չէիր սիրում։
Սակայն ծաղիկը ոչինչ չպատասխանեց, նա մահացել էր։
Նա, ով սիրում է՝ պետք է հիշի, որ ուժով և կրքով չեն չափում սերը, այլ քնքշությամբ և համբերությամբ։ Ավելի լավ է տասն անգամ զսպել, քան մեկ անգամ կոտրել։