fbpx

Առակ. Մոր սիրտը

Մի երիտասարդ սիրահարվում է շատ գեղեցիկ մի աղջկա։ Սակայն աղջիկն այդ գոռոզամիտ, ամբարտավան և դաժան էր։ Երիտասարդը հաճախ էր խնդրում աղջկան դառնալ իր կինը, սակայն աղջիկը միայն ծիծաղում էր նրա վրա։ Չդիմանալով, տղան մի օր բացականչում է. «Վե՜րջ, կանեմ այն ամենը ինչ կխնդրես, ինչ սիրտդ կուզի, միայն թե դու ինձ հետ լինես»։ Եվ այդ ժամանակ գոռոզ գեղեցկուհին ասում է. «որպես ապացույց քո մեծ սիրո՝ բե՛ր ինձ քո մոր սիրտը»։ Առանց մտածելու, այս դժբախտը վազում է տուն, սպանում մորը, հանում սիրտը և վազելով ետ վերադառնում։ Ետդարձի ճանապարհին նա հանկարծ սայթաքում և ընկնում է։ Եվ այդ ժամանակ մոր սիրտը հոգատարությամբ հարցնում է . «որդիս հո չվնասվեցի՞ր, հո չցավեցրեցի՞ր քեզ»…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag