Avtoashxarh.com-ը գրում է.
Մի քանի ամիս առաջ գաղտնազերծված Mercedes-Benz GLE-ն ստացավ միանգամից երկու մոդիֆիկացիա AMG-ի կողմից։ AMG-ում Mercedes-Benz GLE Coupe-ի համար պատրաստել են 5,5 լիտրանոց V8-ի երկու տարբերակ։ Սովորականը զարգացնում է 557 ձիաուժ և 700 Նմ` 1750-ից 5500 պտ/րոպե միջակայքում, իսկ S տարբերակը 585 ձիաուժև 760 Նմ։ Երկու դեպքում էլ շարժիչը համագործակցում է 7-աստիճան փոխանցման տուփի հետ։ Ինչ վերաբերվում է BMW X6 M-ին, նշենք, որ քրոսովերի 4,4 լիտրանոց V8 շարժիչը ունի 575 ձիաուժ։ Նորեկի շարժիչը կարող է աշխատել 5 տարբերակներով։
Դրանք են` հարմարավետ, սպորտային, ինդիվիդուալ կարգավորումներով, սղլիկ ճանապարհի համար և Sport Plus տարբերակները։ Նորեկն ունի 21 դյույմանոց սկավառակներ ( 22 դյույմ S տարբերակի համար ) 285/45 առջևի և 325/40 հետևի անիվներով։ Այն ունի նաև բարձրակարգ արգելակման համակարգ։ Նորեկի գինը դեռ հայտնի չէ։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում՝ http://avtoashxarh.com/news/997/2015-01-17-320