fbpx

Չինական առակ. Աղավնին և բուն

Աղավնին ճանապարհին մի բու է տեսնում և հարցնում.

– Այդ որտեղի՞ց ես գալիս, բու:

Բուն պատասխանում է.

– Ես ապրում էի արևելքում, իսկ հիմա թռչում եմ դեպի արևմուտք:

Այսպես պատասխանելով` բուն սկսում է չարամտորեն ճչալ ու ծիծաղել:

Աղավնին նորից է հարցնում.

– Ինչու՞ ես թողել հայրենի տունդ և թռչում օտար երկրներ:

– Որովհետև արևելքում ինձ չեն սիրում, ասում են, որ զզվելի ձայն ունեմ:

Եվ բուն ճչում է նորից:

– Իզուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղավնին:

– Ինչպե՞ս թե իզուր,- վրդովվում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի` արևելքում ինձ ոչ ոք չի սիրում: Էլ ինչո՞ւ ես պետք է մնամ այնտեղ:

– Ախր, բու մորաքույր, պետք է փոխես ոչ թե երկիրդ, այլ ձայնդ: Իմացիր, որ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթե չես կարող փոխել բնավորությունդ, այն ժամանակ մինչև վերջ ապրիր քո սեփական տան մեջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Չինական առակ. Աղավնին և բուն
Կենդանակերպի նշանների թերությունները