Սովորական կախարդանք
Գրասենյակում խափանվում է համակարգիչը: Կանչում են մասնագետի: Մասնագետը գալիս է և ամեն ինչ կարգի բերում:
Այն մասին թե ինչպես է դա տեղի ունեցել, պատմում է գրասենյակի աշխատակիցը.
«Եկավ ծրագրավորող, ուշադիր նայեց համակարգչին, բարձրացրեց ձեռքերը դեպի երկինք, քթի տակ ինչ-որ բան մտմտաց, պտտեց աթոռս 10 անգամ ժամ սլաքի հակառակ ուղղությամբ, ոտքով հարվածեց համակարգչին, ևս ինչ-որ բան մտմտաց քթի տակ ու գնաց: Համակարգիչը աշխատեց: Իսկական կախարդ»:
Պատմում է մասնագետը.
«Կանչում են ինձ, որպեսզի տեսնեմ թե ինչ է եղել համակարգչի հետ, որը չի աշխատում: Իսկ աշխատակիցը երևում էր որ անհանգիստ մարդ է և անընդհատ պտտվում էր աթոռին: Հենց այդ պատճառով էլ հոսանքի լարը փաթաթվել էր աթոռի ոտքին: Ես քթիս տակ հայհոյելով քանդեցի փաթաթված լարը: Հետո հրեցի համակարգիչը մի փոքր ետ, դրեցի դուրս եկած լարը իր բնիկի մեջ և գնացի»: