fbpx

Խելացիի և հիմարի տարբերությունը – առակ

Մի անգամ աշակերտը մոտենում է ուսուցչին և ասում.

– Ուսուցիչ, ինչո՞վ է խելացի մարդը տարբերվում հիմարից:

Խաղաղ արևային առավոտ էր: Ուսուցիչը կանաչ թեյ էր ըմպում և մտորում հավերժության մասին: Սակայն հանուն իր աշակերտի, նա կիսատ է թողնում իր թեյը, ընդհատում մտորումները, վեր է կենում և տանում աշակերտին իր ետևից: Ուսուցիչը աշակերտին բերում է մի լեռան ստորոտի մոտ, որտեղ վերջերս ոչ մեծ փլվածք էր գոյացել և լեռան ստորոտում ընկած էին տարբեր չափսերի քարեր: Եվ ուսուցիչը հանձնարարում է աշակերտին, որ բոլոր քարերը բարձրացնի դեպի լեռան գագաթը: Քարերը շատ էին և աշակերտը դրանք տեղափոխեց մի ամբողջ օր: Իսկ ուսուցիչը նստած էր ծառի հովին և կարդում էր հերթական փիլիսոփայական գիրքը: Աշակերտը շատ էր հոգնել և մայրամուտին նա վերջապես դեպի գագաթը տեղափոխեց վերջին քարը: Կատարած աշխատանքով հպարտ նա մոտենում է ուսուցչին և հարցնում.

– Ուսուցիչ, այժմ կարո՞ղ եմ ստանալ իմ հարցի պատասխանը:

– Ոչ, – տարուբերեց գլուխը ուսուցիչը, – դու դեռ պատրաստ չես:

– Իսկ ինչի՞ էր պետք քարշ տալ այդքան քարերը դեպի գագաթ, – տրտնջաց աշակերտը:

– Ահա՛, – բարձրացրեց դեպի վեր ցուցամատը ուսուցիչը, – խելացի մարդը այդ հարցը կտար մինչ քարերը քարշ տալը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag