fbpx

Իմաստունն ու դժբախտ մարդը – առակ

Գնում էր իմաստունը ճանապարհով՝ հիանալով աշխարհի գեղեցկությամբ և կյանքի քաղցրությամբ: Հանկարծ նա հանդիպում է մի դժբախտ մարդու, ով իր ծանր բեռից կծկվել էր:

– Ինչո՞ւ ես դու քեզ այս տառապանքներին ենթարկում, – հարցրեց իմաստունը:

– Ես տառապում եմ իմ երեխաների ու թոռների երջանկության համար, – պատասխանում է դժբախտը: – Ապուպապս ամբողջ կյանքը տառապել է պապուս երջանկության համար, պապս տառապել է հորս երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար և ես ամբողջ կյանքս կտառապեմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն:

– Իսկ քո ընտանիքում ինչ-որ մեկը երջանիկ եղե՞լ է, – հարցրեց իմաստունը:

– Ոչ, բայց իմ երեխաներն ու թոռները անպայման կլինեն, – պատասխանեց դժբախտ մարդը:

– Անուսը չի կարող ուսուցանել, իսկ խլուրդին չես կարող որպես արծիվ դաստիարակել, – ասում է իմաստունը: – Սովորիր սկզբից ինքդ երջանիկ լինել: Հենց այդ ժամանակ դու կհասկանաս թե ինչպես երջանկացնել երեխաներին ու թոռներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Իմաստունն ու դժբախտ մարդը – առակ
Գովազդ, որ ցանկանում ես դիտել կրկին և կրկին (տեսանյութ)