1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց հայ ժողովրդի Մեծն զավակ, Մեծն Զորավար Անդրանիկը` Անդրանիկ Թորոսի Օզանյանը:
Զորավար Անդրանիկի մասին լսել եմ դեռևս մանկուց: Նրա մասին սկսել եմ կարդալ ևս մանկուց: Մորս պապը՝ Հովակիմ Ղասաբյանը (որին ավաղ չեմ տեսել) Անդրանիկի զինվորներից է եղել: Հիշում եմ, մայրս պատմում էր, որ խորհրդային տարիների այն ահավոր ժամանակաշրջանում, երբ թեկուզ Անդրանիկի մասին մեկ բառի համար կարող էին բանտարկել, նա դուրս էր գալիս բակ, նստում նստարանին և քթի տակ սկսում երգել Անդրանիկի մասին երգեր: Նա նաև գրել է մի քանի հաստափոր գիրք Անդրանիկի, նրա հերոսամարտերի մասին: Ահա մանկուց մեծացել եմ այդ գրքի մեջ տեղ գտած պատգամներով: Եվ ահա ուզում եմ հենց այդ գրքից բերել մեկ երգ նվիրված Անդրանիկին.
Անդրանիկ 1 մաս
գրեց Հ.Ղասաբյան
Հայի զավակ արթուն պահակ,
Քեզ չի հաղթեր զենք ու մահակ
Դուն Արծիվ ես լեռ ու սարի
Քաջն ես անհաղթ Շապուն Գարահիսարցի:
Ո՞վ չի լսել քո մեծ գործը
և ո՞վ ունի քո մեծ փորձը
Երեսուն ու վեց տարի կռվել անվերջ
Գըլուխդ ես դրեր 187 անգամ կրակի մեջ:
Ո՞վ կարող է կեղծը ասէ,
որ տերը չէր նա Մասիսի
ո՞վ կարող է կեղծը ասէ,
որ տերը չէր նա հայ ժողովուրդի:
Հայու պարծանք Անդրանիկն էր
Ինքը Մասիսի հենց բնիկն էր:
Հա՛յ ժողովուրդ, Եղբայրներ և Քույրեր
չըմոռանաք հերոսին մեր,
որ նա տվեց ամբողջ կյանք
որ չ խորտակվեր մեր տունն ու վանքը: