fbpx

Հաշվապահը, քարտուղարուհին, մենեջերը և ջինը – առակ

Խորը մտքով հումորային առակ

Հաշվապահը, քարտուղարուհին և մենեջերը գնում են ճաշելու և ճանապարհին գտնում են հին յուղային մի լամպ: Առանց որևէ հույսի նրանք շփում են լամպը և ի զարմանս իրենց, տեսնում են առջևում կանգնած ջինին, ով ասում է.

– Ես ամեն մեկիդ մեկական ցանկություն կկատարեմ:

– Ես առաջինն եմ, ես առաջինն եմ, – բղավում է քարտուղարուհին – ես այժմ ուզում եմ լինել Բահամներում, մոտորանավակի վրա և ոչ մի բանի մասին չմտածել, – և անհետանում է:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

– Այժմ ես, այժմ ես, – ասում է հաշվապահը, – ես ուզում եմ այժմ լինել Հավայան կղզիներում, հանգստանալ՝ մերսումով, պինա կոլադայի անվերջ պաշարով և իմ ամբողջ կյանքի ամենամեծ սիրո հետ, – և նույնպես անհետանում է:

– Այժմ քո հերթն է, – ասում է ջինը մենեջերին:

– Ես ուզում եմ, որ այն երկուսը վերադառնան գրասենյակ ճաշից հետո:

Առակս կցուցանե. Միշտ թողեք ձեր բոսսին արտահայտվել ամենասկզբում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Հաշվապահը, քարտուղարուհին, մենեջերը և ջինը – առակ
BMW X6 M-ի նոր վարիացիան G-Power ատելյեյից (Ֆոտո)