fbpx

2013-ի լավագույն 10 վիրուսային գովազդները

maxresdefault2013 թվականը նշանավորվեց նաև թաքնված տեսախցիկներով գովազդների աննախադեպ թվով: Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ 2013թ. լավագույն վիրուսային 10 գովազդները.

1. Մրցարշավորդը ավտոխանութում

Այս տարվա գարնանը, պրոֆեսիոնալ ավտոարշավորդ Ջեֆ Գորդոնը գրեց իր twitter-ում. «Թեստ դրայվ վերցրեցի: Խանութի վաճառողը այլևս երբեք չի լինի առաջվանը»: Իսկապես, Ջեֆը սովորական ավտո գնորդի կերպարով նստում է 2009թ. Chevrolet Camaro-ի մեջ թմբլիկ մենեջերի հետ, իսկ հատուկ հարմարանքի վրա դնում է Pepsi Max-ի բանկան: Արդյունքը տեսանյութում.

[uppod video=”http://youtu.be/Q5mHPo2yDG8″ align=”center”]

2. Հեռուստացույց պատուհանի փոխարեն

Նոր 84 դյույմանոց LG հեռուստացույցների վաճառքի մեկնարկը Չիլիում, ընկերությունը նշեց թաքնված տեսախցիկով նկարահանված հոլովակով: Խոսքերն ավելորդ են՝ սա տեսնել է պետք.

[uppod video=”http://youtu.be/ynvKWYvyCqw” align=”center”]

3. Նայել առանց աչքը կտրելու

Եվս մեկ փորձություն: Samsung ընկերությունը Ցյուրիխի երկաթուղային կայարանեում տեղադրել էր մի ապարատ հայտարարությամբ. «Շահեք նոր Samsung, ուղղակի նայելով նրան»: Հարկավոր էր առանց աչքը կտրելու նայել 60 րոպե՝ խելագար երաժշտի երգեցողության, զույգերի վեճի, շների հաչոցների և այլ իրադարձություններով լեցուն մթնոլորտում.

[uppod video=”http://youtu.be/CsGlzu2NzX0″ align=”center”]

4. Լավագույն թեկնածուն

Heineken ընկերությունը որոշել էր օֆիսային աշխատանքի վերցնել ոչ սովորական աշխատակցի, այլ իսկական հերոսի: Այդ պատճառով որոշ մարդկանց համար աշխատանքի ընդունվելը վեր ածվեց դիմացկունության իսկական փորձության.

[uppod video=”http://youtu.be/j5Ftu3NbivE” align=”center”]

5. Գովազդային վահանակ երեխաների համար

Anar Foundation-ը ոչ միայն լավ գովազդային հոլովակ է, այլ նաև խնդրի տաղանդավոր լուծում: Ինչպե՞ս ստեղծել սոցիալական գովազդ այն երեխաների համար, որոնց ծեծում են ծնողները: Իսկ եթե երեխաները այդ ժամանակ լինեն ծնողների կողքի՞ն:

Anar Foundation վահանակը ստեղծված է այնպես, որ զոհի համար նախատեսված հեռախոսահամարը և հաղորգադրությունը գրված են հատուկ անկյան տակ, որպեսզի միայն երեխաները կարողանան տեսնել.

[uppod video=”http://youtu.be/6zoCDyQSH0o” align=”center”]

6. Տելեկինեզ սրճարանում

Այս գովազդին մենք արդեն անդրադարձել ենք: Այս կարող եք դիտել → ԱՅՍՏԵՂ:

7. Աղջիկները տղամարդկանց զուգարանում

LG-ի այլ փորձարկում, որտեղ պետք է ցույց տալ տեխնիկայի որակն ու հստակությունը՝ տվյալ դեպքում խոսքը գնում է մոնիտորների մասին.

[uppod video=”http://youtu.be/Yf636vLep8s” align=”center”]

8. Իրական գեղեցկություն

Dove ընկերությունը խնդրել է պրոֆեսիոնալ նկարիչ-կրիմինալիստին նկարել ամեն մի կնոջ երկուական նկար: Առաջին նկարը պետք է լինի հենց բնորդուհու նկարագրությամբ, իսկ երկրորդ նկարը կողմնակի մարդու նկարագրությամբ: Այսպես ընկերությունը ուզում է ապացուցել, որ շատ հաճախ կանայք իրենց թերագնահատում են.

[uppod video=”http://youtu.be/XpaOjMXyJGk” align=”center”]

9. Իսկական ընկեր

Պատկերացրեք գիշերվա կեսին Ձեզ է զանգահարում Ձեր ընկերը և խնդրում շտապ փող բերել, քանի որ նա պոկերով պարտվել է շատ վտանգավոր մարդկանց: Ի՞նչ կանեք Դուք:

Carlsberg-ը որոշել է պատմել իսկական տղամարդկային ընկերության մասին ոչ սովորական ձևով՝ խաբելով իրական ընկերներին: թե ի՞նչ է ստացվել՝ տեսանյութում.

[uppod video=”http://youtu.be/vs1wMp84_BA” align=”center”]

10. Որոնվում է

Երևի ամենավիճելի ձևը դեզոդորի գովազդի համար՝ պրակտիկորեն մարդուն սրտի կաթվածի հասցնելով: Դրանով զբաղվել է Nivea-ի գերմանական մասնաճյուղը.

[uppod video=”http://youtu.be/_gWk_yKtEdo” align=”center”]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2013-ի լավագույն 10 վիրուսային գովազդները
Ի՞նչ կլինի, եթե երեխային թողնես հայրիկի հետ (վիդեո)